×


Ֆաինա Հարությունյանն` ամուսնության եւ հարսի զգեստ չկրելու մասին

Ֆաինա Հարությունյանի “ֆեյսբուքյան” էջում այս օրերին բարեմաղթանքների տեղատարափ է. դիզայները փոխել է կարգավիճակը` նշելով, որ ամուսնացել է օպերատոր Արտյոմ Աբովյանի հետ: BRAVO.am-ը եւս շնորհավորել է զույգին եւ պարզել, որ նրանք հարաբերություններն օրինականացրել են շուրջ երկու ամիս առաջ:

Ֆաինա Հարությունյանը եւ Արտյոմ Աբովյանը


“Հարսանիք չի եղել, պարզապես մեր ընտանիքների ներկայությամբ փոխանակվել ենք մատանիներով: Յուրաքանչյուրն ինքն է որոշում` ինչպես ամուսնանալ. ոմանք ցանկանում են շքեղ հարսանիք, մյուսները` հարսանեկան ճանապարհորդություն: Մեր դեպքում այսպես ստացվեց: Այն մեր հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է”,-մեզ հետ զրույցում նշել է Ֆաինան:

Դիզայների խոսքով` Արտյոմն ազնիվ, օրինակելի մարդ է, որի կողքին իրեն վստահ է զգում, եւ հենց այսպիսի տղամարդ է պատկերացրել որպես ամուսին: Նա նշել է, թե նույնիսկ դժվարանում է հիշել իրենց առաջին հանդիպումը, քանի որ վաղեմի ծանոթներ են:):

Ֆաինա Հարությունյանը


Պարզվում է` հարսանեկան զգեստների հեղինակն իր հարսանյաց զգեստը կարելու մասին չի էլ մտածում.“Բոլոր աղջիկները երազում են այդ զգեստի մասին: Քանի որ նման զգեստներ շատ եմ կարում եւ այդ առումով իրականացնում աղջիկների երազանքը, երեւի այդ պատճառով հարսի զգեստն ինձ վրա չեմ պատկերացնում: Ավելի շատ դուր է գալիս կարել ուրիշների համար”,-նշել է Ֆաինան:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ֆաինա Հարությունյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW