Փարիզում արդեն յոթ տարի ստեղծագործական գործունեություն ծավալող Սուրեն Դավթյանը որոշել է իր երգով ներկայանալ նաեւ Հայաստանում: Երգիչն իր երրորդ ձայնասկավառակը թողարկել է հենց հայրենիքում, որի շնորհանդեսը երեկ էր, իսկ շնորհավորելու էին եկել ինչպես ընկերներն ու հարազատները, այնպես էլ գործընկերները` Տիգրան Պետրոսյանը, Արմեն Խուբլարյանը, Արթուր Մարատիչը, Ջոնին եւ այլք :):
Ֆրանսաբնակ Սուրեն Դավթյանը հայրենիքում ներկայացրել է "Սերն իմ ընկերոջ" CD-ն
“Սերն իմ ընկերոջ” կոչվող ձայնասկավառակում ընդգրկված են 11 երգ եւ երեք տեսահոլովակ: Սուրեն Դավթյանը նախկինում թողարկել է երկու ձայնասկավառակ, բայց երրորդն է համարում “ավելի մասշտաբային ու պրոֆեսիոնալ արված աշխատանք”:
Սուրեն Դավթյանն ու Արթուր Մարատիչը
“Իմ երգացանկում գերակշռում է քաղաքային ֆոլկլորը, նաեւ կատարում եմ ժողովրդական ու հայրենասիրական երգեր: Աշխատում եմ հայ հեղինակների հետ` Վաչե Ավեյան, Ռուզաննա Անդրեասյան եւ ուրիշներ: Ֆրանսիայում էլ երգում եմ հայերի համար, այնտեղ ֆորմատը մի քիչ այլ է՝ պարահանդես-համերգներ են լինում”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգիչը:
“Հայոց մարտիկներ”, “Սերն իմ ընկերոջ” եւ “Երեկո”. ահա այս երգերի հիման վրա են նկարահանվել Սուրեն Դավթյանի տեսահոլովակները, որոնք էլ առաջարկում ենք դիտել ստորեւ: “Հայոց մարտիկներ” տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, այն թողարկվել է այս տարվա ապրիլին:
Տիգրան Պետրոսյանը Սուրեն Դավթյանի CD-ի շնորհանդեսին
Հայրենիքում Սուրենը համերգներ չի ունեցել, բայց նշում է՝ չի բացառվում, որ առաջիկայում հանդես կգա նաեւ հայաստանյան հանդիսատեսի առջեւ: Երգչի հայրը` Գրիշա Դավթյանը, նրա երաժշտության առաջին ուսուցիչն է եւ ուրախ է որդու հաջողությունների համար. “Ես վաղուց եմ երգում, ինձնից լսելով ու սովորելով՝ նա էլ ընտրեց իմ ուղին: Հիմա ես վերադարձել եմ Հայաստան, Սուրենը դեռ չի տեղափոխվել, բայց ուրախ կլինեմ, որ ինքն էլ գա, ժամանակը ցույց կտա”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: