×


Ամառային համերգ:)

Ամառային համերգ:)

Electro-ով համեմված “Viza” եւ “Reincarnation” Ի՞նչ ես զարմացած դու նայում, մի՞թե երջանիկ չես տեսել, զարմացել ես:): Օգոստոսի 22-ին “ARARAT VALLEY COUNTRY” ակումբում վերոնշյալ բառերով երգն էր կատարում “Reincarnation” ռեգգի խումբը: Չգիտենք` հյուրերի քանի տոկոսն էր երջանիկ, բայց երեկոյի կազմակերպիչների նպատակը հաստատ ներկաներին լավ երաժշտություն ու բարձր տրամադրություն փոխանցելն էր:): K’noup Բացօթյա համերգը նախաձեռնել էր “The Laboratory” ընկերությունը, որի ղեկավարն է դիջեյ Vakcina-ն: Արուսիկը իր երաժշտությամբ փակեց երեկոն, իսկ  առաջինը իր սեթերը հնչեցրեց Leon Gris-ը: Երեկոն վարող Արամ Չախոյանը Ֆանտաստիկ երաժշտական տպավորություններ խոստացավ ու որ բարձրացած քամու պատճառով ոչ ոք չմրսի, պարել կամ խմել խորհուրդ տվեց:): DJ Vakcina Բեմում “Reincarnation”-ն էր, հյուրերը ռեգգիի տակ պարում, ուրախանում էին: Ռեգգի խմբի երգացանկից “Սիրունիկ ես, գինով կուտվես”, “Էլի լավա” ու էլի շատ երգեր շատ-շատ են սիրում, զգացվում էր:): “Դուրս էկեք կոմպլեքսներից, սիրեք, սիրեք, իրար սիրեք”,- հնչեցնում էր “Ռեինկարնացիա”-ն: Պրեմիերա էլ եղավ. վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը Երեւանի մասին նոր երգ երգեց: Reincarnation” Հայկական էստրադայի ներկայացուցիչներն էլ էին եկել երեկոն վայելելու: Երգչուհիներ Արեւիկ Ալավերդյանը, Անահիտ Շահբազյանը, երգիչ Նիկ Էգիբյանը, երաժիշտ Արտյոմ Մանուկյանը, երգահան, լուսանկարիչ, նկարիչ  Կարեն Գրիգորյանը,  “The Beautified Project” ռոք-խումբը եւ ուրիշներ նույն երաժշտական բացօթյա տարածքում էին:): Jivan Gasparyan Հետո՞:  Հետո ամենասպասվածն էր. “Reincarnation”-ի պես կամ արտասահմանից լինելու շնորհիվ, ավելի սպասված հյուր “Viza”-ն: Սերժ Թանգյանի հովանավորությունը վայելող ֆոլք-ռոք խումբը անչափ սիրվել է հայերի կողմից: “Viza”-ն էլ շատ ուրախ էր կրկին գտնվել “այս գեղեցիկ Երեւանում”: Արդեն պատմել ենք ԱՄՆ-ից ժամանած այս հետաքրքիր խմբի մասին, որի 9-ը անդամներից վեցը հայ են, որոնցից մեկն էլ իր դուդուկի ձայնով ռոքը համեմող Ջիվան Գասպարյանի թոռ Ջիվանն է: Bravo.am-ը շուտով “Viza”-ի նոր Ֆոտոշարքն ու հարցազրույցը կներկայացնի:): Դե գիտեք, փակագծերը մեր կայքում են բացվում, այս անգամ ուրիշ գործառույթ էլ ենք կատարել, մանրամասները` շուտով:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW