×


Անահիտ Մանասյան

Անահիտ Մանասյան

“Շատ եմ աշխատում եւ վստահ եմ` կհասնեմ ուզածիս” Հունիսի 6-ին “Ուլիխանյան”-ի բեմահարթակում Անահիտ Մանասյանն էր: Երգչուհու առաջին մենահամերգին ներկա էին ընկերները, հարազատները եւ կարոտած երկրպագուները: Հունիսյան այս համերգը պատահական էր կազմակերպվել, թեեւ նման գաղափար վաղուց են  ունեցել:): Anahit Manasyan Երեկոյի ընթացքում հնչեցին հայտնի հիթերի “քավեր” տարբերակներ Բեյոնսեի, Բոն Ջովիի, Evanescence-ի երգացանկից: Անահիտը կատարեց նաեւ Ալեքս Ենոքյանի հեղինակած “My World” երգը, որը գրված է հատուկ երգչուհու համար: Ի դեպ, նա հանդիսանում է նաեւ Անահիտի պրոդյուսերը: Համերգի ընթացքում ելույթ ունեցավ եւ հավաքվածներին ողջունեց  “Սուպերսթարցի” Նարեկ Գեւորգյանը: Անահիտին կհիշեք 2008 թվականին կայացած “ՍուպերՍթար”-ի երրորդ եթերաշրջանից. երգչուհին գրավեց երկրորդ պատվավոր տեղը: Նախագծի ավարտից հետո նա մասնակցում էր  “Սուպեր Սթար”-ի շրջանակներում կազմակերպվող համերգներին, իսկ պայմանագրի ավարտից հետո անցավ ընդհատակ:): Narek Gevorgyan Պարզվում է` այս ամբողջ ընթացում երգչուհին սովորում էր, ձայնն էր մշակում, նոր երգեր պատրաստում եւ սպասում համերգին: Անահիտը սովորում է Ջազ քոլեջում, այս տարի կավարտի, ձայնը մշակում է “Jazzel” խմբի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյանը: ““ՍուպերՍթարն” ինձ մեծ փորձ ու ճանաչում տվեց, այդ ժամանակ մեծացա ու հենց դրա շնորհիվ կարող եմ հիմա աշխատել: Այժմ շատ լուրջ եմ վերաբերվում այս ամենին, իմ առջեւ կայանալու խնդիր եմ դրել, շատ եմ աշխատում եւ վստահ եմ, որ կհասնեմ ուզածիս”,- ասաց 19-ամյա Անահիտը: Suren Arustamyan & Anahit Manasyan Անահիտ Մանասյանը լավ է զգում իրեն ցանկացած երաժշտական ոճում` լինի ռոք, փոփ, թե սոուլ: Երգչուհին շուտով տեսահոլովակ կնկարահանի “My World” երգի հիման վրա: Ի դեպ, երգն արդեն հնչում է ռադիոկայաններով: Պատրաստ են նաեւ Անահիտի մի քանի այլ երգերը: Նա հույս ունի, որ առաջին ձայնասկավառակը եւս սարերի հետեւում չէ: Երգերը գրված են անգլերենով, բայց Անահիտը խոստովանում է, որ “սիրում է հայերեն երգել, թեեւ անգլերնով երգելն իրեն ավելի հոգեհարազատ է”: Անահիտը Ջազ քոլեջն ավարտելուց հետո պատրաստվում է ընդունվել Մանկավարժական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Լրագրողի մասնագիտությունը նրան շատ հոգեհարազատ է: Ապագայում եւս մի քանի համերգներ են սպասվում, այդ թվում` համատեղ համերգ “ՍուպերՍթար” նախագծի ընկերների` Հակոբ Չոբանյանի, Տաթեւիկի, Նարեկ Գեւորգյանի եւ մյուսների հետ: Անահիտը խոստանում է երկրպագուներին, որ էլ “չի կորչի”:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW