Սիրահարված զույգի կրքոտ տանգոն:) “Անտարբեր չենք միմյանց նկատմամբ, սիրահարված զույգ ենք”,- իր եւ Նինի Շերմադինիի մասին ասել է Անդրեն BRAVO.am-ի հետ զրույցում: Սա այն չէ, ինչ մտածեցիք ;): Հայ երգչին ու վրացուհի երգչուհուն` սիրահար զույգին, շուտով միասին կտեսնեք, բայց ոչ թե իրական կյանքում, այլ տեսահոլովակում: Դուետը ձայնագրվել է “Ով, սիրուն, սիրուն” երգի հիման վրա: “Ես երգում եմ հայերեն, Նինին էլ` վրացերեն, վերջին հատվածը երկուսով հայերեն ենք երգում: Այս գործն անչափ սիրված է նաեւ Վրաստանում”,- նշել է Անդրեն, ով որոշել է այս շրջանում նվիրվել միայն իր աշխատանքին, իր գործով ապրել: Տեսահոլովակի ռեժիսորը Գեորգի Հարությունյանն է, այն նկարահանելու գաղափարը, Անդրեի խոսքերով, հղացել է մեկ ժամում` սեպտեմբերի 26-ին. “Նինին պետք է վերադառնար Վրաստան ամսի 28-ին, մենք նկարահանման համար ունեինք միայն մեկ օր, որն էլ օգտագործեցինք”: “Ով, սիրուն, սիրուն”-ը նկարահանվել է դեռ չբացված ջազ-ակումբում, բեմադրող-օպերատորը Կարեն Ստեփանյանն է` K.S.-ն: Երգչի ու երգչուհու ոճով զբաղվել են Սոֆյա Դիլանյանն ու Գեորգի Հարությունյանը: Նշենք, որ երգչի փոխանցմամբ` ինքն ու վրացուհին “շատ գեղեցիկ եւ կրքոտ տանգո են պարում”: Տեսահոլովակի պրեմիերան կլինի մոտ 15 օրից ինչպես հայաստանյան, այնպես էլ Վրաստանի հեռուստալիքներով: BRAVO.am-ն այն նույնպես կներկայացնի: Անդրեի եւ Նինիի կիրքը գնահատեք ստորեւ ներկայացված փոքրիկ հոլովակում ;): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Անդրեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: