×


Անի Երանյան

Անի Երանյան

Պոռնոյում դերասանուհին չէ Վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկվող պոռնոհոլովակի հերոսուհին Անի Երանյանը չէ: BRAVO.am-ն անց է կացրել սեփական հետաքննությունը եւ պարզել, որ այդ տխրահռչակ “home video”-ն դեռեւս մոտ երկու տարի առաջ տեղադրվել է XXX կարգի բովանդակություն ունեցող ամերիկյան կայքերից մեկում /հասկանալի պատճառներով կայքի հասցեն չենք նշում/: Տեսանյութի բնօրինակում, որի տեւողությունը մոտ 3 րոպե է, դրա հերոսները շփվում են ռուսերեն լեզվով, իսկ երաժշտական ֆոն չկա ընդհանրապես: Տեսահոլովակի հերոսուհին, որին նմանեցնում են դերասանուհուն Որոշ ժամանակ անց անհայտ անձինք ներբեռնել են տեսահոլովակը եւ, օգտվելով դրա հերոսուհու դիմագծերի եւ, հատկապես, դիմահարդարման որոշակի նմանությունից Անի Երանյանին, նենգամտորեն մոնտաժել են այն, թողել միայն այն հատվածը, որտեղ այդ նմանությունն առավել ընդգծված է: Չարամիտները նաեւ փոխել են հոլովակի ձայնային մասը եւ որպես ֆոն օգտագործել Անի Երանյանի կատարած երգերից մեկը, իսկ վերջում փոխել նաեւ ֆայլի անվանումը եւ տարածել համացանցում: Բնօրինակից վերցրած այս պատկերից ակնհայտ  երեւում է, որ տեսանյությում Անի Երանյանը չէ Թե ով եւ ինչու է արել այդ նենգ արարքը, կարծում ենք, կպարզեն իրավապահները: Նշենք միայն` փորձը ցույց է տալիս, որ կիբեռհանցագործությունները դժվար են բացահայտվում, ինչը կապված է տեխնիկական խնդիրների հետ: Սակայն այս նենգ արարքի հեղինակներն ակնհայտորեն արժանի են խիստ պատժի, որպեսզի ապագայում կանխվի այն կրկնելու ցանկությունը: Ավելացնենք նաեւ, որ, մեր կարծիքով, Անի Երանյանը լիովին իրավունք ունի ներողություն պահանջել բոլոր այն ԶԼՄ-ներից, որոնք շտապել էին հայտարարել, որ պոռնոհոլովակի հերոսուհին ինքն է: BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW