Թուրքական “ELLE”-ը հայկական եկեղեցիներն օգտագործել է որպես ֆոն
Թուրքական “ELLE” ամսագրի դեկտեմբերյան թողարկման համար արված սկանդալային լուսանկարները, մեղմ ասած, բուռն քննարկումներ, աղմուկ եւ դժգոհություններ են առաջացրել: Բանն այն է, որ ամսագրի համար ֆոտոշարքը թուրք լուսանկարիչ Սենոլ Ալթունի կողմից իրականացվել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքում` Անիում, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո կիսաքանդ ու լքված եկեղեցիների ավերակների ֆոնին:
Նորաձեւություն, գեղեցկություն եւ շքեղություն մարմնավորող մոդելներ Անա Զալեւսկան եւ Քարոլին Մաչովան հայկական ցեղասպանությունը խորհրդանշող վայրերում են: Բլոգերները մեղադրել են հեղինակներին եւ մոդելներին սրբապղծության համար եւ նույնիսկ համեմատել, որ նույնը կլիներ, եթե, օրինակ, հայտնի մոդել Նաոմի Քեմփբելը լուսանկարվեր այրված սինագոգի ֆոնին, կամ, ասենք, մոդել Ժիզել Բունդհենը` Օսվենցիմում:
Քաղաքականացված նորաձեւությունից վրդովված տասնյակ բլոգերների մեկնաբանությունները հիմնականում հետեւյալն են. “Անհնար է նկատել հագուստը: Այդ վայրերում մի մեծ ազգ է ոչնչացվել, նրանք որեւէ բարոյական իրավունք չունեն”: Մեկ այլ բլոգեր նույնիսկ շեշտել է. “Որպես հայ ինձ թույլ չեն էլ տալիս, որ գնամ ու լուսանկարվեմ այդ սրբավայրերում, իսկ նրանք հանուն նորաձեւության պղծում են այդ տարածքները”:
Bravo.am –ը խոստանում է պատմել ձեզ թեմայի հետագա զարգացումների մասին:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.fashiongonerogue.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: