×


Առնոլդ Շվարցնեգեր

Առնոլդ Շվարցնեգեր

Նախկին նահանգապետն ամուսնալուծվել  է Անհավատալի է, բայց` փաստ. 25 տարի համատեղ կյանքից հետո Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, “Տերմինատոր” ֆիլմի անփոխարինելի հերոս Առնոլդ Շվարցնեգերը բաժանվել է տիկնոջից` Մարիա Շրայվերից: “LA Times” թերթը հաղորդում է, որ Մարիան արդեն մի քանի շաբաթ է, ինչ տեղափոխվել է Բրենթվուդում գտնվող իրենց տնից: Arnold Shwarsneger & Maria Shrayver Զույգի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. “Սա համատեղ կայացրած որոշում է. երկար ենք մտածել, քննարկել ու աղոթել: Շարունակելու ենք միասին մեծացնել մեր երեխաներին”: Հիշեցնենք` զույգը 4 երեխա ունի` 14-ից 21 տարեկան երկու դուստր եւ երկու որդի: Բաժանման հստակ պատճառները չեն նշվում, եւ դեռեւս պարզ չէ` կլինի ՞ արդյոք պաշտոնական ամուսնական լուծարում: “Հիմա առանձին ենք ապրում, բայց ապագա հարաբերությունները չեն բացառվում, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ”,- հաղորդագրությունում նշում է զույգը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`www.lenta.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW