“Իմ ձեռագրով” CD-ն ստորագրվեց:) Աստղիկ Սաֆարյանը թողարկել է իր թվով երկրորդ ձայնասկավառակը: “Իմ ձեռագրով” հեղինակային երգերի ալբոմի շնորհանդեսը նոյեմբերի 21-ին էր: CD-ում զետեղված փոփ-ռոք ոճում 11 երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը, բնականաբար, երգչուհին է:): Bravo.am-ն արդեն իսկ ներկայացրել է երգչուհու ձեռագրի բաղադրությունը. չորս երգ Գարիկն է գործիքավորել, չորսը` Արամ Րիանը, ինչպես նաեւ DJ Serjo-ն, Դեր Հովան, Կարեն Գրիգորյանը... “Իմ ձեռագրով” նոր CD-ն Աստղիկ Սաֆարյանը երկրպագուների համար իր ձեռագրով ստորագրեց “Star City” խանութ-սրահում: “Շատ եմ հուզվել, բավական շատ երկրպագուներ են եկել: Նշանակում է` սպասում էին, իսկ դա ինձ աշխատելու, նոր երգերով ներկայանալու էլ ավելի մեծ ուժ է տալիս”,- ասաց երգչուհին ու հավելեց. “Իմ ձեռագրով իմ մտածելակերպն է, որ ամեն հարցում, նույնիսկ դիզայնի, դեր է ունեցել”: Նույն օրը երեկոյան “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում Աստղիկ Սաֆարյանին նոր ձայնասկավառակի կապակցությամբ շնորհավորեցին նաեւ մտերիմներն ու հայկական շոու-բիզնեսից երգչուհու ընկեր, գործընկերները: Երեկույթին ներկա էր նաեւ երգչուհու հայրը, ով աշխատանքի բերումով հիմնականում արտասահմանում է լինում, բայց դստեր ձայնասկավառակների շնորհանդեսներին պարտադիր մասնակցում է: “Միշտ անակնկալ է լինում. բոլորը իմանում են բացի մեզնից: Բնականաբար, շատ հաճելի է, որ ծնողներդ կողքիդ են լինում, այն էլ նման կարեւոր օրով: Շնորհակալ եմ շատ, որ այդքան զբաղված լինելով հանդերձ, հայրս ամեն ինչ թողնում, գալիս է, որ իմ կողքին լինի”,- նշեց Աստղիկ Սաֆարյանը: Աստղիկ Սաֆարյանը “Իր ձեռագրի” համար շնորհակալություն հայտնեց Աստծուն, ծնողներին, ընկերներին, գործընկերներին եւ իր ձեռագրին:): Արամ Րիանը Աստղիկ Սաֆարյանի ձեռագրում շտկումներ չի արել, միայն գործիքավորումների տեսքով լրացումներ:). “Ձեռագրի մեջ չի կարելի շտկում անել, որովհետեւ դա անձնական է: Նույնը կլինի, ինչ ուրիշի անձնագրում քո լուսանկարը դնես:): Նրա փոփռոքային ձեռագիրը թարմություն է բերել”: Միշոն Bravo.am-ին ասաց` Աստղիկ Սաֆարյանն իր ձեւի մեջ լավն է. “Նոր դեմքեր կան, որ նույնիսկ ուզում են կրկնօրինակել: Դա ապացուցում է` Աստղիկն իր ձեռագիրն ունի: Այն ռոքային է, հայերենով: Ռոք սիրողներից մեկն էլ ես եմ”: Գարիկը մենակ Աստղիկ Սաֆարյանի ձայնասկավառակի շնորհանդեսին է գալիս:): “Իրականում տպավորությունն այդպիսին է, որովհետեւ շատ շնորհանդեսներ, որոնց հրավիրված եմ լինում, բաց եմ թողնում գործի պատճառով եւ շատ-շատ ուրիշ պատճառներով: Բայց Աստղիկի CD-ի շնորհանդեսը համարում եմ իմ ձայնասկավառակի շնորհանդեսը, որին չեմ կարող ներկա չգտնվել: Աստղիկը օրը նշանակեց իմ գրաֆիկին համապատասխան, որովհետեւ ինձ չէի ների, եթե չկարողանայի այս ուրախությունն իր հետ կիսել”,- ասաց “Vitamin” ակումբից Գարիկը: Գարիկն ու Արամ mp3-ն “ցնդած” ցանկություններ են կատարելու:) Գարիկը իր նոր CD-ն պլանավորում է գարնանը թողարկել, հիմա հեռուստանախագծերով է զբաղված: Երեկ մեկնել է Իրան համերգ վարելու, որի ժամանակ Հասմիկ Կարապետյանը, Էմմին են երգելու. “Հետո վերադառնում եմ, որ մեկնեմ` չգիտեմ ուր` Ֆրանսիա, Բելգիա, Հոլանդիա, Հնդկաստան: Մոտ օրերին կորոշվի: Մեջտեղում իմ հարազատ քրոջ հարսանիքն է, պետք է ներկա գտնվեմ: Քույրս վաղուց ապրում է Իսպանիայում, ընկերը` Մոսկվայում, ով գործերով լինում է Իսպանիայում: Իրենք կամուսնանան Հայաստանում, կբնակվեն Իսպանիայում:): Ամսի 17-ին մեկնելու եմ Մոսկվա. “Vitamin” ակումբի համերգն է կայանալու”,- ասաց նա: Գարիկը Bravo.am-ին տեղեկացրեց նաեւ իր տարբեր երկրներ գնալու շարժառիթները. “Նոր նախագիծ է շուտով եթերում լինելու: Ֆորմատն էլ է նոր հայկական հեռուստադաշտում: Ես ու Արամ mp3-ը կատարում ենք մեր հեռուստադիտողների “ամենացնդած”, ամենագիժ, ամենախենթ, ամենաանկապ ցանկությունները: Օրինակ` կարող է մեկը էլեկտրոնային նամակ գրի` ցանկանում է Էյֆելյան աշտարակի ոտքերից մեկը թաքուն սղոցենք ու վերադառնանք. մենք այդպես էլ վարվում ենք: Մի շաբաթ առաջ Գերմանիայում էինք, արդեն մի ցանկությունն իրականացրել ենք)”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյան /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: