“Ծիրանային” հանդիպումները` Bravo.am-ում:) “Ոսկե Ծիրան”-ի ամենաթեժ հատվածում ներկայացնում ենք փառատոնի ամենասպասված ու ամենաքննարկվող հյուրերի հետ ծիրանային (եւ ոչ միայն:)) զրույցները :): Ատոմ Էգոյանը եկել է իր 50-ամյակը Հայաստանում տոնելու:): “Ոսկե Ծիրան”-ի նախագահը Երեւանում է կնոջ` Արսինե Խանջյանի, եւ որդու` Արշիլի հետ: Կանադահայ հայտնի ռեժիսորը զգացված է, որ փառատոնի շրջանակներում իր “Օրացույց” ֆիլմի հետահայաց ցուցադրությունը կլինի: “Նախ պետք է ասեմ, որ ծերանում ենք. արտառոց է 50 տարեկան զգալը: Մտածում էի` երբեւէ դրան կհասնեմ, թե չէ: Ասում էին` էս ջահել օրով արդեն կինոներ ես նկարում, վերջին երեք տարիներին այդ հարցը ավելի քիչ են տալիս:): Հիմա վստահելիորեն կարելի է ասել` այսօրվանից այդ հարցն ինձ էլ ոչ ոք երբեւէ չի տա:): Երբ սկսեցի ֆիլմեր նկարել, ցանկություն ունեի ու երազում էի իմ ինքնության մասին արտահայտվել կարողանալ: Եվ ինձ համար օրհնություն էր շատ վաղ հանդիպել կողակցիս` կնոջս, ով այդ ճանապարհն ինձ հետ կտրեց”,- ասաց Ատոմ Էգոյանը: Ատոմ եւ Արսինե զույգի համար շատ “զգացական է” ամեն անգամ Հայաստան գալը: “Որովհետեւ ամեն անգամ հիշում ենք քսան տարի առաջվա մեր առաջին այցելությունը: Բարդ ժամանակներ էին, Հայաստանը ծանր տնտեսական վիճակում էր, զրկանքների տարիներ էին, համապատասխան տարիքի մարդիկ կհիշեն, որ շատ մռայլ պահեր էին: Եվ այդ ամենի մեջ մենք որոշեցինք ֆիլմ նկարահանել: Եվ ապշեցուցիչ է ու կրկին շատ զգացական, որ առաջին ֆիլմս` “Օրացույցը”, կրկին կցուցադրվի: Ինձ համար վերադառնալը միշտ նշանակալի է, մասնավորապես այս անգամ, պատճառները Արսինեն կբացատրի:)”,- նշեց ռեժիսորը: “Ոսկե Ծիրանը” Ատոմի տարեդարձի պես մեծ նշանակություն ունի Արսինե Խանջյանի համար:). “Ամեն տարի հուլիս ամսին հաճելի պատասխանատվություն է ներկա գտնվել Երեւանում: “Ոսկե Ծիրան”-ը մեզ համար ոչ միայն մշակութային մեծ կինոերեւույթ է, այլեւ ձգող ուժ` չհաշված այն նշանակությունը, որ ունի համաշխարհային կինոյի համատեքստում եւ ամբողջ հայության համար: Շատ երիտասարդների համար “Ոսկե Ծիրանը” նշանակալից կենտրոն է, երազում են աշխատանքներ ներկայացնել այս փառատոնի շրջանակներում”: Արշիլը տեսավ Հայաստանը :) 2010-ի երեւանյան այցը զույգի համար հիշարժան լինելու ուրիշ առիթ ունի:): “Այս տարի առաջին անգամ Արշիլը, որ սեպտեմբերին 17 տարեկան է դառնալու… Մեր որդին այս պահին Հայաստանի Եղվարդ գյուղում աշխատում է 19-րդ դարի եկեղեցու վերանորոգման վրա: Սա իմ եւ Ատոմի համար հուզիչ եւ տպավորիչ բան է: Երեխա, որ Կանադայում է ծնվել, ընդհանրապես հեռու է հայկական միջավայրից, որքան է իր համար Հայաստանը նշանակալի: Այնքան հպարտ ենք, որ ընտանյոք հանդերձ Երեւանում ենք ու կարողանում ենք համտեսել մեր ազգային, մշակութային վառ կյանքը”,- ասաց Արսինե Խանջյանը: Ի՞նչ էին անում Ատոմն ու Արսինեն առավոտյան ժամը 5-ին Օպերայում:) Դերասանուհին նաեւ իր նոր արտաքինից խոսեց:). “Պարզապես ձանձրացել էի երկար մազերիցս եւ հասկացա, որ մենք հատկություն ունենք ինքներս մեզնից ձանձրանալու: Ուզում էի ինձ փոքր ինչ զարմացնել: Տորոնտոյում նոր նախագիծ պետք է սկսեմ… Թատրոնով եմ ուզում առաջ գնալ ու, ցավոք սրտի, շատ քիչ եմ ծանոթ հայաստանյան թատերական գործունեությանը: Այս առավոտ ես ու Ատոմը ժամը 5-ին արթնացանք. մեզ հաճելի է Երեւանում այդ վաղ ժամերին պտտվել, եւ երբ Օպերայի դիմացն էինք, երկուսս էլ նշեցինք, թե որքան կփափագենք Օպերայի եւ թատրոնի հետ կապված գործունեություն ծավալել Երեւանում: Ինձ մասնակցության առաջարկ չի եղել, Ատոմն էլ բեմադրելու առիթ չի ունեցել. երկուսս էլ թատրոնով ենք սկսել մեր գործունեությունը, այնպես որ անհնարին գաղափար չէ”,- նշեց Արսինե Խանջյանը: Ատոմ Էգոյանը օրեկան երկու էրոտիկ թրիլերի առաջարկ է ստանում:) Ռեժիսորը ասաց` “Քլոյե” ֆիլմի նկարահանումներից հետո օրեկան երկու էրոտիկ թրիլերի առաջարկ է ստանում: Մեծ հաճույքով է աշխատել վերոնշյալ ֆիլմի վրա. “Ցանկացած երկարատեւ ամուսնության մեջ գալիս է մի պահ, երբ սկսում ես զգալ, որ արդեն իրար կորցնում եք: Ինձ թվում է` հետաքրքիրն այն է, որ այդ կինը վարձում է Քլոյեին ոչ թե ամուսնու հավատարմությունը ստուգելու, այլ ամուսնու հետ իր էրոտիկ հարաբերությունը վերահաստատելու համար: Հիմա խնդիրն այն է, որ էրոտիկ թրիլերներ նկարահանելու առաջարկներ եմ ստանում, որոնք բանի պետք չեն: “Էկզոտիկա”-ից հետո էլ նույն պատմությունն էր: Մի բան անում ես, բոլորին թվում է` ցանկություն ունես նույնը կրկնելու, ոչ ոքի մտքով չի անցնում, որ կուզես տարբեր բաներ անել, իսկ ես փորձում եմ անընդհատ նորը ստեղծել”,- ասաց Ատոմ Էգոյանը: Բաց սրտով ու ոգով “Ոսկե Ծիրան” “Ոսկե Ծիրան”-ի նախագահը խիստ հպարտ է փառատոնով. “Մի կողմից` ֆիլմերի ընտրության հարցում խիստ մոտեցում, մյուս կողմից` հյուրընկալություն. գերազանց առիթ բոլորի համար գալ, ծանոթանալ եւ վայելել այս երկիրը: Երբ հրավիրեցին մասնակցելու, մտածում էի` արդյոք ինքնաբավ ու կայուն կլինի այս նախաձեռնությունը, տարիների ընթացքում ականատես եղանք փառատոնի աճին. ուրույն ինքնություն է ձեռք բերել եւ առանձնանում է մյուսների շարքում: Հայաստանը իսկապես բազում մշակույթների խաչմերուկում է գտնվում. բացության ոգին ցանկացած փառատոնի լավագույն բնութագիրն է”: “Պատմությունը ներկայացնելը բավական չէ, մատուցման նոր ձեւ է պետք” “Որպես երիտասարդ ռեժիսոր, երբ դիտում էի Անրի Վերնոյի “Մայրիկը”, զարմացա` այն ժամանակ ինչքան քիչ շրջանառության եւ ուշադրության արժանացավ: Հասկացա, որ պատմական իրողություն ներկայացնող ֆիլմերը անարդար կերպով քիչ ուշադրության են արժանանում: Եվ այդ իրավիճակի խոցելիությունը, մանավանդ մեր ցեղասպանության իրողության դեպքում, որ դեռեւս չի ճանաչվել, խրտնեցնող, վախեցնող էր ինձ համար: Մյուս կողմից` ուրախացնում է այն փաստը, որ “Արարատ”-ի պես բարդ ու պահանջկոտ ֆիլմը 35 երկրներում շրջանառվեց: Երեւի կարելի է հետեւություն անել, որ պարզապես պատմությունը ներկայացնելը բավական չէ, պետք է մատուցման նոր ձեւ գտնել. պետք է ֆիլմը հետաքրքիր լինի եւ վերաբերի նաեւ նրանց, ով անմիջական փորձառության շրջանակներից դուրս են գտնվում”,- ասաց Ատում Էգոյանը: Ատոմ Էգոյանի` ժամանակի մեջ չտեղավորվող ֆիլմը Ի դեպ, ռեժիսորը քանի տարի է` Երեւանում իր տեսախցիկով նկարահանումներ է իրականացնում, բայց նախատեսվող ֆիլմը ժամանակային սահմանափակում չունի:). “Մինչ այժմ մոնտաժված չէ, հետս բերել եմ, լրացուցիչ պետք է նկարեմ, փորձառարական աշխատանք է, ուսանողների համար, որոնք սեմինարներին են մասնակցելու, հետաքրքիր կլինի տեսնել այն զարգացման մեջ: Մեծ հաճույք է ազատորեն, ինքնաբուխ նկարել: Ժամանակի ճնշում ֆիլմը չունի, կարող եմ հաջորդ տասնամյակի ընթացքում շարունակել այն: Մեծ մասը սցենարների, որ ստանում եմ առեւտրային ֆիլմեր նկարելու համար, խիստ հիասթափեցուցիչ են, ստիպված նստած իմ սցենարներն եմ գրում, տեսնեմ` ինչ դուրս կգա”,- նշեց Ատոմ Էգոյանը: Կլաուդիա Կարդինալե. “Գեղեցիկ դերասանների թակարդը չեմ ընկել” “Ոսկե Ծիրան 2010” կինոփառատոնի շրջանակներում Երեւանում է նաեւ “Մայրիկ” ֆիլմի գլխավոր դերակատար, հանրահայտ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն: Իտալուհին իր ազգակիցների ու հայերի միջեւ մեծ նմանություն է տեսնում, փառատոնը շատ է հավանել, նշում է` շատ լավ է անցնում, հիանալի ընդունելության է արժանացել, միակ խնդիրը շոգն է:): Խենթություններ, վտանգավոր դերեր սիրող Կլաուդիան միայն մի կյանք չի ապրել, բայց նաեւ այդ բազմազանության մեջ չի գայթակղվել:): “Աշխատանքը մի բան է, անձնականը` ուրիշ: Երբեք չեմ խառնում իրար: Շատ գեղեցիկ դերասաններ են հանդիպել, խաղացել եմ իրենց հետ, բայց թակարդները չեմ ընկել:): Կյանքը մեկն է, բայց ես 130-ն եմ ապրել. դերերս են` արքայադուստր, անառակ կին: Անհրաժեշտ է շատ ուժեղ լինել, որ կարողանաս դերասանի աշխատանքով զբաղվել: Հայաստանի ռեժիսորներից էլ առաջարկ կընդունեմ` կապված նրանից` ինչի մասին է ֆիլմը: Փարիզ վերադառնամ, հայկական ֆիլմեր կդիտեմ:)”,- ասաց Կլաուդիա Կարդինալեն: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: