×


Արաբական մոտիվներով

Արաբական մոտիվներով

Երեւանում  եգիպտական ցերեկներ եւ գիշերներ են եղել:) اليوم نقدم لكم , օհ, ներեցեք, եգիպտական մշակույթի ազդեցության պատճառով այսպես ստացվեց:): Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի շրջանակներում օրերս մեր մայրաքաղաքում հետաքրքիր եւ յուրահատուկ ժամանակակից բալետ են ներկայացրել, որը դիտել է նաեւ BRAVO.am-ը: “Անկախ ամեն ինչից” եւ “Եգիպտական գիշերներ” երկու գործողությունից բաղկացած բալետը հայ հանդիսատեսին ներկայացրել է Կահիրեի Օպերայի եւ բալետի ընկերությունը: Կահիրեի Օպերայի եւ բալետի թատրոնի արտիստների ելույթը Երեւանում Ներկայացումը ժամանակակից բալետի եւ պարի համադրությունն է: “Անկախ ամեն ինչից”-ը մարդկության ստեղծման, սիրո եւ անհանդուրժողականության մասին է: Պարողները կարողացել են շարժումների եւ երաժշտության միջոցով փոխանցել տղամարդու եւ կնոջ դերերին վերաբերող հույզերը, սիրո եւ ատելության զգացմունքները: Պրիմաները` առաջնային բալերոններն ու բալերինաները, 4-ն էին: Նշենք, սակայն, հանդիսատեսին հուզել եւ դուր է եկել ողջ խումբը. բեմադրության ընթացքում բրավոներն (BRAVO.am:)) անպակաս էին:): Ի տարբերություն բալետի առաջին մասի` “Եգիպտական գիշերները”  ներկայացնում են Եգիպտոսի մշակութային կյանքը, արաբական գիշերներն իրենց ուրախ եւ գրավիչ պարերով: Եթե առաջինի երաժշտությունը ժամանակակից բալետին բնորոշ երանգներով է, ապա երկրորդը ներկայացնում է արաբական տարբեր ոճերի երաժշտություն, որի ներքո պարում են պորտապար, “դաբկե” (արաբական ավանդական խմբակային պար) եւ այլն: Հնչել է նաեւ “տարաբ”-ը` արաբական դասական երաժշտությունը: Հետաքրքիր էր պորտապարի հնչյունների ներքո տեսնել բալերինաների, որոնք իրենց արաբական գայթակղիչ զգեստներով ցուցադրում էին պորտապարի եւ բալետի մի համակցություն: Կահիրեի Օպերայի եւ բալետի թատրոնի արտիստների ելույթը Երեւանում Նշենք, որ Կահիրեի Օպերայի եւ բալետի ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին եւ միավորվել է Արվեստների ակադեմիայի “Բալետի բարձրագույն ինստիտուտ” մասնաճյուղի հետ: Ընկերությունն ունի հարուստ խաղացանկ` “Լորկիանո”, “Սպարտակ”, “Դոն Կիխոտ”, “Համլետ”, “Հազար ու մի գիշեր” եւ այլն: Այն ամեն տարի հյուրախաղերով հանդես է գալիս տարբեր երկրներում: Ինչի՞ց  սկսվեց Նշենք, որ Հայաստան-Եգիպտոս մշակութային համագործակցության, ինչպես նաեւ պետությունների կողմից ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում երկու երկրում փոխադարձաբար անցկացվում են մշակույթի օրեր: 2010 թվականի սեպտեմբերի 17-ից 23-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում անցկացվել են հայկական մշակույթի օրեր, իսկ այս նոյեմբերի 5-ից 11-ը Եգիպտոսի մշակույթի օրեր անցկացվեցին Հայաստանում: Կահիրեի Օպերայի եւ բալետի թատրոնի արտիստների ելույթը Երեւանում Մեր մայրաքաղաք էր ժամանել 46 հոգանոց եգիպտական մեծ պատվիրակություն` ԵԱՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հուսամ Սաադ Զաղլուլ Նասսարի գլխավորությամբ: “Շատ ուրախ ենք ներկայացրել մեր մշակույթը մեր բարեկամ հանրապետությանը: Անցյալ տարի մեծ շուքով անցկացվել են Հայաստանի օրերը Եգիպտոսում, եւ վստահ ենք, որ նույն աշխուժությունը կունենանք այստեղ”,- Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած բացման արարողության ժամանակ իր խոսքում նշել է Հուսամ Սաադ Զաղլուլ Նասսարին: BRAVO.am-ի հետ զրույցում Եգիպտոսի մշակույթի նախարարության աշխատակից Տարեկ Ահմեդ Էլմելիգին էլ ասել է, որ օրերի շրջանակներում ՀՀ եւ ԵԱՀ մշակույթի նախարարությունների միջեւ “2011-2013 թվականներին մշակութային համագործակցության մասին” գործնական ծրագիր է ստորագրվել: Կահիրեի Օպերայի եւ բալետի թատրոնի արտիստների ելույթը Երեւանում “Դա նշանակում է, որ այս տարիների ընթացքում մենք բազմազան այլ միջոցառումներ եւ նախագծեր կներկայացնենք Հայաստանում”, - նշել է Տարեկը: Եգիպտական արվեստի ցուցահանդես Մշակույթի 7 օրը բավական հագեցած է անցել: Ազգային պատկերասրահում տեղի է ունեցել եգիպտահայ մեծանուն երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի աշխատանքների ցուցահանդեսը: Ալեքսանդր Սարուխանը եգիպտահայ այն երգիծանկարիչներից է, ում աշխատանքները տեղ են գտել արաբական եւ միջազգային բազմաթիվ շաբաթաթերթերում եւ ամսագրերում: Բացի Ալեքսանդր Սարուխանի աշխատանքներից, ներկայացվել են նաեւ եգիպտացի նկարիչների եւ լուսանկարիչների աշխատանքները: Կահիրեի Օպերայի եւ բալետի թատրոնի արտիստների ելույթը Երեւանում Մանուկների համար Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանում ներկայացվել են “Կայան” խամաճիկների թատրոնի, ստվերների թատրոնի եւ օրիգամիի արվեստները: Երեխաների մասնակցությամբ բեմադրվել է ներկայացում եւ ցուցադրվել Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Մնջախաղի ներկայացում Տիկնիկային թատրոնում նաեւ մնջախաղի ներկայացում է եղել, հանդես է եկել մնջախաղի` աշխարհի լավագույն 20 վարպետներից մեկը համարվող Ահմեդ Նաբիլը` Եգիպտոսի եւ ողջ արաբական աշխարհի հանրահայտ կոմիկ արտիստներից մեկը: Նա Գերմանիայի, Հնդկաստանի, Ավստրիայի, Ռուսաստանի եւ Իտալիայի կողմից երկու անգամ ճանաչվել է մնջախաղի արվեստի նշանավոր արտիստ: Կահիրեի Օպերայի եւ բալետի թատրոնի արտիստների ելույթը Երեւանում Ֆիլմերի ցուցադրություններ Եգիպտոսի մշակույթի օրերի շրջանակներում ցուցադրվել է եգիպտական 5 ֆիլմ` “Էլ Մոուլեդ”-ը,  “Ճակատագիր”-ը, “Մեկնման ուրբաթ”-ը, “Բարձրախոս”-ը եւ “Մումիա”-ն: Հետաքրքրական է, որ Եգիպտոսում հայտնի դերասանուհիներից մեկը մեր հայրենակիցն է: Լիզ Սարգսյանը եւս ժամանել էր Երեւան: الاختيار ، وهذا هو اليوم أرمينيا ;): Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW