×


Արազ Դարե

Արազ Դարե

Երգչի առանց Ձյունանուշ “Նոր տարի”-ն:) Արազ Դարեն 2010 թվականի սկիզբը դրեց Թեհրանում կայացած իր առաջին մենահամերգով, փետրվարին ներկայացրեց “Սիրո արեւներ” երգի տեսահոլովակը, որի նաեւ պարսկերեն տարբերակը մեծ արձագանք գտավ ու երգչին իրանական շուկայում ճանաչվելու հաջողություն բերեց, Անդիի երեւանյան մենահամերգի հատուկ հյուրը դարձավ, օգոստոսից նրա “Սեւ-սպիտակ” երգի տեսահոլովակը սկսեց եթերներում պտտվել, իսկ տարին Արազ Դարեն փակելու է ամանորյա ստեղծագործությամբ: “Նոր տարի” երգի տեսահոլովակի պրեմիերային սպասեք նաեւ Bravo.am-ում:): Araz Dare “Նոր խոսք եմ ասում 6/8-ային աշխարհում, ոճն իր շաբլոն ձեւով չեմ ներկայացնում. ջազային, ռոքային յուրահատկություններ ենք մտցրել երաժշտության մեջ: Դա այն է, ինչ կոչում եմ իմ ոճ, ես պարային 6/8-ը այդպես եմ զգում: Բնականաբար, առաջին քայլերը դժվար էին, բայց սպասվածից լավ գնահատեց ժողովուրդը: Ասեմ` երգերիս 90 տոկոսը հիմնականում երկու լեզվով եմ թողարկում: “Սիրո արեւները” հիմա Իրանում այնքան հիթային է, որ “Սեւ-սպիտակ”-ի պարսկերեն տարբերակը դեռ շրջանառության մեջ չենք դրել` նախորդի պահանջարկը տեմպից չգցելու համար: Ի դեպ, երգերի պարսկերեն տարբերակները թարգմանություններ չեն. միայն երաժշտությունն է նույնը: Իրանցի բանաստեղծի հետ եմ աշխատում”,- ասաց Արազ Դարեն: Նա 2003-ին է Իրանից Հայաստան եկել, 2004-ին ընդունվել Երեւանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը ու արդեն վեց տարի է` նաեւ հայկական շոու-բիզնեսում է. “Իմ առաքելությունը երգելն է, ստեղծագործելը, ուրիշ գործում ինձ չեմ տեսնում: Այս կյանքը սիրում եմ, ու այդ սերը օգնում է դիմանալ բարդություններին: Բավական տարիների նեղության ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք եմ բերել այն, ինչին ձգտում էի: Հիմա արդյունքը կամաց-կամաց տեսնում եմ. ճիշտ ուղղու վրա ենք”: Araz Dare “Ներկա չեմ այնտեղ, որտեղ պետք է լինեմ”. Արազ Դարե Bravo.am-ը Արազ Դարեից հետաքրքրվեց` արդյոք երգչին մուտք չեն տալիս հայկական շոու-բիզնես: “Ուրիշ երկրից եմ եկել ու ինչ եկել եմ, շատ հարցականներ են հայտնվել իմ առջեւ: Պետք է ապրես այդ մթնոլորտում, որ հասկանաս` ինչ է կատարվում: Բարդություններ շատ կան. ներկա չեմ այնտեղ, որտեղ պետք է լինեմ, չեմ ընդգրկվում ու եկամուտ էլ չեմ ստանում: Իմ շահույթը մինչ օրս իրանական շուկայից եմ ստանում: Բայց այստեղ եմ, ապրում եմ այս երկրում, արդեն իմ լսարանն ունեմ ու վերը նշածիս համար չեմ կարող “ստոպ” տալ: Ժողովրդի արձագանքը ինձ ստիպում է շարունակել գործս, հետ չեմ կանգնելու, որովհետեւ հեշտ ձեռք չեմ բերել ու չեմ կարող թողնել ինչ-որ թաքուն, փակ, անհասկանալի, խանգարող հանգամանքների պատճառով, վերջապես դրանք մի օր կվերջանան”,- ասաց նա: Արազ Դարեն չափազանց բծախնդի՞ր է:): “Ժողովրդական խոսք կա. ասում են` “քթի մազ” մարդ է: Եթե դու աշխատանքիդ համար ես ջանքեր թափում, որակ ապահովելու համար ես բծախնդիր, այդ երեւույթը արդարացված է, նպատակն էլ չտալ սովորական, շաբլոն, դհոլով մի բան: Աշխատանքդ պետք է ուրախություն ու բավարարություն տա այն մարդկանց, ովքեր որակ են պահանջում”,- նշեց երգիչը: Այսուհետ երգիչը այնպես է անելու, որ իր բենդի անդամները հավուր պատշաճի ներկայացվեն. “Շատ լուրջ երաժիշտներ են եւ երեւալու իրավունք ունեն: Նոր տեսահոլովակումս էլ հենց բենդի ներկայությամբ է շեշտված լինելու: Թիմիս երբեք չեմ դավաճանել, իրենք էլ` ինձ. իրար լրացնում ենք, վստահում”: Araz Dare Արազ Դարեն Ձմեռ պապ չի :) “Նոր տարի” երգի երաժշտությունը գրել է Ռոմանոս Ռոստոմյանը, խոսքերի հեղինակը Անուշ Հակոբյանն է: Տեսահոլովակը թիմային աշխատանքի արդյունք է` Արազ Դարե, Լուսինե Սարգսյան, Արման Օրդյան, Արմեն Թորոյան: “Դրական էմոցիաներ հաղորդող կլիպ եմ նկարահանել: Գրաֆիկական լուծումներով է լինելու: Ցանկացել եմ հետաքրքիր ձեւով ներկայացնել”: Ամանորյա տեսահոլովակի յուրահատկությունն էլ այն է լինելու, որ երգչին Ձմեռ պապի դերում չեք տեսնի, կադրերում անգամ Ձյունանուշի ու տոնածառի չեք հանդիպի:)”,- նշեց երգիչը: Երբ ապրում ես երգչի հետ:) Արազ Դարեն 2011-ին իր առաջին ձայնասկավառակը կթողարկի, այնուհետեւ համերգներով հանդես կգա արտասահմանում: Միացյալ Նահանգներում այս տարի ելույթ ունենալու հրավերը երգիչը մերժել է. “Ժողովուրդը պետք է երգացանկիդ ծանոթ լինի, ոչ թե երկու հիթ սիրելով գա: Ողջ ծրագիրը պետք է վայելեն հետդ, ապրեն: Ի դեպ, երկրորդ CD-իս նյութն էլ է պատրաստ”: Araz Dare “Նոր տարվա” մոտիվներով` Արազ Դարեն արդեն իր բարեմաղթանքներն է հղում:): “Ցանկանում եմ առաջին հերթին բարեմաղթանքները Bravo.am-ին ուղղել, որ հնարավորություն եք ինձ տվել խոսքս հասցնել իմ ունկնդրին: Միշտ այսօրվա պես որակյալ աշխատանք կատարեք: Թող 2011-ը բոլորիս համար երազանքների, սպասումների իրականացման տարի լինի ու ոչ մի անպաշտպան երեխա չլինի: Ուզում եմ երգիս մի քանի տողի միջոցով շնորհավորանքս հասցնել ժողովրդին` “Նոր տարին նոր հույզեր բերի,/ Երկնքից աստղ ու շող մեզ բերի,/ Սիրահար սրտերի անուրջները բարի թող կատարվի””: Արազ Դարեն Ամանորի գիշերը կրկին երգելով կանցկացնի: Իսկ ինչպե՞ս է տանում այդ երեւույթը երգչի սիրելին:): “Սիրով կխոսեմ իմ զգացմունքների ու անձնական կյանքի մասին` առանց շոու-բիզնեսային նորություններիս խառնելու”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Արազ Դարեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW