×


Արամ Սաթյան

Արամ Սաթյան

Երգիչները կատարեցին կոմպոզիտորի հայտնի երգերը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում երեկ կոմպոզիտոր Արամ Սաթյանի ստեղծագործական երեկոն էր: Սյուզան Մարգարյանը, Մհերը, Ռաիսա Մկրտչյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Անահիտ Շարյանը, Լանա Խաչատրյանը, Սուսաննա Պետրոսյանը, Նարեկ Մակարյանը ու այլ երգիչներ կոմպոզիտորի երգերն էին կատարում կենդանի նվագակցությամբ: Aramo, Aram Satyan,Syuzan Margaryanan,Lana Khachatryan and Narek Markaryan Երկու մասից կազմված համերգին, որպես նախաբան, հնչեց կոմպոզիտորի “Լիլիթ” փոփ-օպերայի նախերգանքը՝  ՀՀ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մատուցմամբ: Նաեւ ցուցադրվեցին տեսանյութեր, որոնք անդրադառնում էին կոմպոզիտորի ստեղծագործական գործունեությանն ու կյանքին: Համերգը վարում էին Սարգիս Նաջարյանն ու Կարինե Սարգսյանը: Կոմպոզիտորը մեծ ուրախությամբ նվագակցում էր երգիչներին, հետո էլ լուսանկարվում նրանց հետ:): Արամ Սաթյանի ստեղծագործական երեկոյին “Խոստովանանք”-ի շնորհիվ Լանան գերազանց է ստացել :) Լանա խաչատրյանն առաջին անգամ չէր կատարում Արամ Սաթյանի երգերից: Երգչուհին BRAVO.am-ին պատմեց, որ կոմպոզիտորի “Խոստովանանք” երգի շնորհիվ է կոնսերվատորիայի ավարտական քննությանը ստացել իր գնահատականը. “Նախապես նրան խնդրել էի, որ թույլ տար իմ ընկերներից մեկը երգը նվագեր ու ես երգեի, բայց առաջարկեց, որ ինքը գա եւ նվագակցի: Հետո իմացա, որ մեր հանձնաժողովի նախագահը հենց Արամ Արամիչն է. շատ վատ էի ինձ զգում, որ պետք է ինձ համար նվագի, մյուս կողմից էլ չեմ սիրում, երբ ուսանողների միջեւ ակնհայտ տարբերություն են դնում: Եվ երեք երգի փոխարեն այդ մեկ երգով ստացա գերազանց:)”, - ասաց Լանան ու ավելացրեց՝ ցանկանում է  իր առաջին ձայնասկավառակը համանուն երգի նման “Խոստովանանք” կոչել: Aramo and Emma Petrosyan Երաժշտությունն ու խաշը:) Արամոն էլ նշեց, որ բացի ստեղծագործական հանդիպումներից, երբեմն, կազմակերպում են ընկերական հավաքներ. “Հաճախ չենք հանդիպում, բայց առիթներ ստեղծում ենք. օրինակ՝ ձմռանը Արամ Արամիչը հրավիրել էր իր տուն՝ խաշ ուտելու: Իսկ երգերը գրելիս ստեղծագործական հետաքրքիր ընթացք է լինում, միասին քննարկում ենք: Նա հատկապես ուշադրություն է դարձնում երգի խոսքերի շեշտադրմանը, գործիքավորմանը. այդ հարցում խիստ է: Նրա ձեռագիրն ինձ համար ճանաչելի է, առաջին ակորդներից հասկանում եմ՝ նա է հեղինակը, ինչպես Հեքիմյանի, Բաբաջանյանի, Ամիրխանյանի գործերի դեպքում”: Արամ Սաթյանի ստեղծագործական երեկոյին Սուսաննան այսքան չէր հուզվել :) Առաջին “hայսուպերսթար” Սուսաննա Պետրոսյանին Արամ Սաթյանը կոնսերվատորիայում չի դասախոսել, բայց առաջարկել է “Խոհեր” երգը կատարել իր ստեղծագործական երեկոյի ընթացքում. “Երեւի մինչ օրս բեմ բարձրանալիս այսքան հուզված չեմ եղել: Այս բարդ երգը նվագախմբի հետ երգելն այլ էմոցիաներ, հուզմունք ու պատասխանատվություն էր ինձ համար: “Խոհեր”-ը կատարողական առումով շատ բարդ է, այն ավելի հասուն կնոջ երգ է”, - ասաց Սուսաննան ու ավելացրեց, որ կոմպոզիտորին ու նրա երգերը շատ է սիրում: Raisa Mkrtchyan and Susanna Petrosyan Երգիչ Մհերը “Քեզ հետ ենք միշտ” երգով փակեց համերգի առաջին հատվածը: Նա կոմպոզիտորի այս երգը շատ է հավանում, այլ առիթներով եւս երգել է. “Ինձ համար մեծ պատիվ է, որ նրա երգերից կատարում եմ ու մասնակցում իր ստեղծագործական երեկոյին: Մանավանդ, այս երգը շատ լավ գործ է, Արարատ լեռան մասին է”: Համերգի երկրորդ մասում էստրադային երգերից անցում կատարվեց “Փոքրիկ Ցախեսը”, “Լիլիթ” փոփ-օպերաներին, “Դրվագ կյանքից” վալսին եւ եզրափակվեց “Ավե Մարիա”-ով, որոնք կատարեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և բալետային խումբը: Նշենք, որ Արամ Սաթյանը ծնվել է 1947 թվականին Երեւանում: Ընտանիքից հայտնի կոմպոզիտորներ են հայրը՝ Արամ Սաթունցն ու հորեղբայրը՝  Աշոտ Սաթյանը: Այժմ նա Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Mher Արամ Սաթյանի գրչին են պատկանում  “Լիլիթ” փոփ-օպերան, երեք սիմֆոնիաներ, բազմաթիվ սիմֆոնիկ ու կամերային ստեղծագործություններ, ռոմանսներ, երաժշտություններ գրված կինոյի ու թատրոնի համար: Նրա ձայնապնակներն ու ձայներիզները թողարկվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Չեխիայում, Միացյալ նահանգներում, Արգենտինայում: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին