«Հաղթելու դեպքում կմասնակցեմ “Եվրատեսիլ 2011”-ին» :) Ստրասբուրգում բնակվող Արմեն Սարգսյանը “Schwarzkopf”-ի հայտարարած մրցույթում հաղթելու դեպքում կմասնակցի Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք “Եվրատեսիլ 2011”-ին` հանդիսատեսի կարգավիճակով:): Երկրպագելու է, իր խոսքերով, իհարկե, Էմմիին, շատ է ուզում, որ երգչուհին ԴերՀովայի հեղինակած “AYO” երգով հանդես գա, Հայաստանն էլ` հաղթի: “Մրցույթի մասին տեղյակ չէի ընդհանրապես, նույնիսկ չգիտեմ` երբ է սկսվել: Ռումինիայում բնակվող ընկերս ասաց, որ անպայման գրանցվեմ եւ նկար տեղադրեմ: Նկարս ընդունեցին, եւ մի քանի օրում ձայների քանակով գերազանցեցի Ֆրանսիայից մյուս մասնակիցներին: “Եվրատեսիլին” մասնակցող յուրաքանչյուր երկիր իր հաղթողը կունենա: Հույս ունեմ` Ֆրանսիայում հաղթող ես կլինեմ, VIP երկու տոմս կստանամ: Ներկա դրությամբ մոտ 16 հազար ձայնով առաջատարն եմ”: Արմենի ոճային նկարի համար, ցանկության դեպքում, կարող ես դու էլ քվեարկել` այցելելով այս հասցե` http://app.lookofmusic.com/lom/de_DE/galleryDetail.html?id=1046 : Արմենը 18 տարեկան է, մոտ մեկ ու կես տարի է` ապրում է Ֆրանսիայում: Երիտասարդի կյանքը Ստրասբուրգում, իր խոսքերով, լավ է դասավորվել:). “Կարծես նախկինում էլ եմ եղել այստեղ: Ֆրանսիան միշտ եղել է երազանքներիս երկիրը: Չէի պատկերացնում, որ մի օր այդ երազանքը կիրականանա”: Սովորում է Ստրասբուրգի միջազգային լիցեյում, ապագա լեզվաբան է. “Ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն եմ ուսումնասիրում, վարժ խոսում եմ հայերեն, ռուսերեն”: Արմենը երգել շատ է սիրում. “Առանց դրա չեմ պատկերացնում օրս: Մասնակցում եմ տարբեր համերգների, բայց երաժշտական կրթություն չունեմ. հոբբի է ինձ համար: Սիրում եմ իսպանական երգարվեստը, նաեւ դրա համար եմ ուզում զարգացնել իսպաներենի իմացությունս: Շատ եմ սիրում Մարկ Էնթոնիի երգերը: Երգելուց բացի դերասանությամբ եմ զբաղվում, բանաստեղծություններ գրում: Երկրպագում եւ հպարտանում եմ աշխարհահռչակ հայ մեծերով ու իրենց գործերով: Հենց Շառլ Ազնավուրին, ով շատ սիրված է ամբողջ աշխարհում, մանավանդ` Ֆրանսիայում: Նրա երգերից նույնպես կատարում եմ”: “Մաքուր, իսկական հայ եմ, հիմնականում նմանեցնում են մորս: Քթից ներքեւ նման եմ մորս, վերեւ` աչքերի մասով` հորս:): Հասակս 178 սանտիմետր է, բայց էլի աճելու ցանկություն ունեմ: Մազերս, իհարկե, չեմ ներկում: Ի՟նչ ներկել, ինձ համար հայ տղային սազական չէ մազ ներկելը: Դե սիրուն չի, ներկած մազերով հայ տեսե՟լ ես: Համ էլ մազերիս գույնը ինձ դուր է գալիս: Աչքերս քամելեոն են` նայած տրամադրության եւ եղանակի. կանաչ են, լինում են նաեւ բաց կապույտ:)”,- ասաց Արմենն ու հավելեց. “Մոդելային բիզնեսում դեռ չկամ, որովհետեւ լուրջ պայմաններով դեռ չեմ աշխատել. ցանկություն, ժամանակ չի եղել, բայց առաջարկներ շատ են լինում: Իսկ լուսանկարվելն էլի որպես հոբբի է ինձ համար, համենայն դեպս` դեռ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Արմեն Սարգսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: