×


Արսեն Գրիգորյանը նորություններ ունի :)

Արսեն Գրիգորյանը Բեյրութում տասնօրյա հանգիստ վայելելուց հետո նոր լիցքերով վերադարձել է Հայաստան եւ անցել աշխատանքային ռիթմին. “Գնացել էի ամեն ինչից հանգստանալու. ամենակարեւորն անջատել էի հեռախոսս, ուզում էի ամեն ինչից կտրվել”:

Արսեն Գրիգորյանը


Դերասան-հաղորդավարը նոր եթերաշրջանում “Արմենիա” հեռուստաընկերության եթերում “Ամարաս”-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանի հետ վարելու է “Պարեր առանց կանոնների” ծրագիրը: Արսենը պարի ոլորտից հեռու չէ. ինչպես արդեն պատմել ենք,  նա պարել է Արինա Արարատյանի “American Suite” նեոկլասիկ ջազ ոճի ներկայացման մեջ:

“Այս հաղորդումը վարելիս պարային հմտություններս առավելություն են տալիս, քանի որ պարողներին ավելի լավ ես հասկանում, դու էլ անընդհատ ռիթմի մեջ ես լինում”, - BRAVO.am-ին ասել է Արսեն Գրիգորյանը:

Արսենը “Արմենիա TV”-ի եթերում Վիկա Մարտիրոսյանի հետ վարելու է “Պարեր առանց կանոնների” ծրագիրը


Հաղորդավարը խոսել է նաեւ նոր գործընկերուհու մասին. “Մասնագիտական խորհուրդներով օգնում եմ Վիկային: Առաջին թողարկումը, որը նկարահանեցինք Հյուսիսային պողոտայում, Վիկան վատ չէր վարում ու պատասխանատվությամբ էր մոտենում իր գործին. վստահ եմ` ընթացքում ավելի ակնհայտ կլինի աճը”:

Արսեն Գրիգորյանը


Արսենը նաեւ տեղեկացրել է, որ նոյեմբերին “32 ատամ”-ի հետ մեկնելու է Միացյալ Նահանգներ. Լոս Անջելեում հյուրախաղեր ունեն ամերիկաբնակ հայերի համար. “Կամիլբլոգի կերպարով կրկին լինելու եմ եթերում. “32 ատամ Production”-ի սցենարիստները նոր սցենարներ են գրել: Հիմա ինձ հետ հաճախ խոսում են Կամիլի ձայնով, հատկապես նրա նման են ինձ բարեւում:)”:

Ստորեւ առաջարկում ենք դիտել Կամիլի տեսանյութերից մեկը:): 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դավիթ Գալստյանի եւ Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին