Կատաղած երկրպագուն կծել է երգչուհուն
Բրիթնի Սփիրզը, որն իր “Femme Fatale” շոուով հանդես է եկել Ռիո դե Ժանեյրոյում, համերգի ժամանակ սեփական երկրպագուի զոհն է դարձել:):
Բեմում կիսամերկ տեսքով հայտնված երգչուհին “Lace and Leather” հիթը կատարելիս, համերգի սցենարի համաձայն, բեմ է հրավիրել երկրպագուներից մեկին եւ սկսել է նրա համար մերկապար հիշեցնող պար պարել:
Բրիթնին սյունին է կապել երկրպագուին եւ պարային շարժումներ կատարելով` նստել տղայի ուսերին: Երկրպագուն էլ, չդիմանալով նման ճնշմանը, կծել է երգչուհու ոտքը ;):
Սփիրզը, թեեւ չի ընդհատել ելույթը, սակայն համերգից հետո խոստովանել է, որ չափազանց վախեցել է երկրպագուի վարքից: Երգչուհու համերգի հենց այդ հատվածն առաջարկում ենք դիտել ստորեւ:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman


×
7,855






