×


Դավիթն առանց Սասունցիի :)

Դավիթն առանց Սասունցիի :)

“Այրվող կամուրջներ”-ն էլ տեսահոլովակ կունենա Դավիթ Սասունցին “Մարալ ես” երգեց, երգը հիթ դարձավ, ինքն էլ կորավ:): Երգչի երկրորդ հայտնությունը սեփական ազգանվամբ է, Սասունցին էլ` այլեւս անցած էտապ: Դավիթ Թուջարյանը Bravo.am-ին ասաց, որ  էկրաններին իր չհայտնվելը այլ վայելքների մեջ լինելու պատճառով չէր:): Davit Tujaryan “Շատ երկար դադար եղավ, բայց ոչ թե վայելքներին էի տրվել, այլ` աշխատանքին: Համերգներով, պարահանդեսներով Ռուսաստանի Դաշնություն էի հաճախ մեկնում, մի քիչ էլ ծուլացա, բայց որոշել եմ բուռն գործունեություն ծավալել: Պետք է այլեւս դադար չտամ, տեսահոլովակներս էլ անպայման մեկը մյուսին կհաջորդեն: Այդպես է ճիշտ”,- ասաց նախկինում Դավիթ Սասունցի, այսուհետ եւ միշտ` Դավիթ Թուջարյանը: Դավիթի մայրը ռոքն ու ռաբիսը խառնել է իրար:) Դավիթ Թուջարյանը շուտով “Այրվող կամուրջներ”-ի հիման վրա կներկայացնի իր նոր տեսահոլովակը: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը երգչի մայրն է` Գայանե Աստվածատրյանը, գործիքավորել է Մարտին Միրզոյանը, ռեժիսորը Սերժ Գաբյանն է: “Այրվող կամուրջներ”-ը ռոք-բալադ է` ռաբիսի տարրերով:): Դավիթն ասում է` հանդիսատեսը սպասում է ոճային փոփոխության, բայց նախորդ ոճերից էլ չի հոգնել: “Շատ լավ ընդունեցին մեր էպոսը, դրանով ճանաչում ձեռք բերեցի, սիրվեցի, բայց դա իր ավարտին հասցրինք: Հիմա էլ նաեւ Թուջարյան  պապական ազգանունը, որ ժառանգելու եմ որդուս, մեծ սիրով հայտարարում եմ, թող բոլորն իմանան: “Մարալ”-ն էլ շատ սիրվեց, հիմա դանդաղ տարբերակով երգ եմ ներկայացնում, ինձ թվում է` հանդիսատեսը պետք է ճիշտ ըմբռնի”,- նշեց Դավիթ Թուջարյանը: “Այրվող կամուրջներ” Սերժ Գաբյանի “վերջը” :) Սերժ Գաբյանը կարծում է` տեսահոլովակը “վերջն” է լինելու:): “Կայֆը տեսնելը կլինի, պատմելով շատ բան չեմ կարողանա հաղորդել: Աշխատում ենք այնպիսի բան անել, որ չկրկնվենք ոչ միայն մեր շուկայում, այլեւ արտասահմանում: Մեր նոր տեխնիկան էլ թույլ է տալիս նման բան անել. բոլորս կայֆոտած ենք կադրերից: Համ էլ գժանոց թիմ է հավաքվել. օպերատորներ` Նարեկ Մարտիրոսյան, Սուրեն Թադեւոսյան, դիզայներներ` Մարգարիտա, Լիաննա: Աշխատում ենք մաքսիմում բան ստանալ: Երգն էլ ռոքի եւ ռաբիսի սիրահարներին դուր կգա, լսողներն ասում են` լրիվ էկզոտիկա է”,- ասաց ռեժիսորը, ով մոտ մի տարի առաջ նաեւ “Մարալ ես” երգի տեսահոլովակն է նկարահանել: Serj Gabyan “Այրվող կամուրջներ”-ի տեսահոլովակում տեսնելու ենք Դավիթի անձնական դժոխքը: Սերժ Գաբյանն ասում է` երգչի փիլիսոփայական դժոխքն է,  վախենալու բաներ էլ կան:): “Աբստրակցիայի, սյուրեալիզմի, թրիլերի խառնուրդ է, որ մնան երաժշտության հետ լավ կնայվի: Դավթին հետապնդում են կանանց տեսքով չարքերը... Պարզ է` ինչի համար, կոտրված սիրո մասին  է խոսքը: Փիլիսոփայական է ամեն ինչ, գործողություն որպես այդպիսին չկա. նկարչական մտածելակերպի մեջ` մի կադրով ցույց ենք տալիս գաղափարը: Բայց հասկանալի կլինի բոլորին, այնպես չի, որ շատ խելոք տեսահոլովակ է,  պետք է դնես, 7 անգամ նայես, որ ինչ-որ բան հասկանաս: Ներկված մոդելներ կան, բերան վերացնելու պահ կա. մոդել, որ բերան չունի, երաժշտական գործիքներն էլ իրենք մարդիկ են: Գրաֆիկա համարյա չկա, ամեն ինչ ցանկանում ենք կենդանի ստանալ”,- ասաց ռեժիսորը, ով մազերը պոչիկներ էր կապել, որովհետեւ ուղղակի շոգ էր. “Թե չէ ոճի պահ չկա, ինձ մեկ ա տեսքս”, մեկ էլ չգիտես որտեղից մի մատին սեւ մանիկյուր էր հայտնվել:): Տեսահոլովակում նկարահանվող մոդելներից Դավիթ Թուջարյանի նոր CD-ն` աշնանը Երգիչը նոր ձայնասկավառակի վրա է աշխատում: Այնպես պետք է անի, որ CD-ն աշնանը լույս տեսնի: Բոլոր երգերի հեղինակը մայրն է` Գայանե Աստվածատրյանը, գործիքավորումների մեծ մասն էլ եղբայրը` Լեւոն Թուջարյանն է կատարում: Դավիթը ցանկանում է ալբոմը “Մայրիկիս” անվանել, երգերն էլ հիմնականում “Մարալ ես”-ի ոճում են: “CD-ում ընդգրկվելու են ուրախ, հայկական երգեր, դանդաղ երգեր էլ կան, ոճային առումով չեն տարբերվելու: Ուղղակի այս մեկն է ռոք-բալադային տարրեր կրում, եթե հետագայում տեսնենք` այս ժանրը սիրվեց, ընդունվեց, պահանջվեց, էլի նման ոճում հանդես կգամ”,- ասաց նա: “Այրվող կամուրջներ” տեսահոլովակի նկարահանումների ժամանակ Դավիթ Թուջարյանը նշում է` մայրն է առաջինն օգնել շոու-բիզնես մուտք գործել. նա է իրեն առաջ մղում: Հիմա նոր պրոդյուսեր ունի, այսուհետ Խաչիկ Եղոյանի հետ է աշխատելու, ով նաեւ ռեժիսոր է: Պայմանագիր չեն կնքել. իրենց տղամարդկային խոսքը հերիք է: Դավիթը տեսահոլովակում մի պահ դիմակով է, բայց այնպես չի, որ Դավիթ Սասունցի կերպարից դուրս է գալիս` Միսթեր X կերպարի մեջ մտնելու համար:).“Դա ընդամենը մի կադր է` Սերժ Գաբյանի մտահղացումը”: Երգիչը արտաքին տեսքն էլ չի փոխելու. մազերը չի կտրելու, շատ զգույշ է այդ հարցում. “Եթե ոճս փոփոխեմ էլ, այնպես կանեմ, որ ճաշակով լինի ու ինձ սազի”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW