Ֆուտբոլիստը կարող է գործազուրկ դառնալ:)
Մեքսիկական “Տիխուանա’’ ֆուտբոլային ակումբն առաջարկել է Անգլիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Դեւիդ Բեքհեմին համալրել իր թիմի շարքերը:
Նշենք, որ առաջարկն ընդունելու դեպքում ֆուտբոլիստի ամսական աշխատավարձը կկազմի 1.6 միլիոն դոլար: Դեւիդը նաեւ կունենա անձնական ինքնաթիռ` խաղերին ժամանելու համար:
Եթե Բեքհեմը համաձայնի այս առաջարկին, ապա նա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Տեղեկություն է տարածվել նաեւ, որ ակումբը Կալիֆոռնիայում էլ 3 միլիոնից ավելի արժողությամբ տուն է առաջարկել Դեւիդին:
36-ամյա կիսապաշտպանն այժմ խաղում է ամերիկյան “Լոս-Անջելես Գալաքսի’’ ակումբում: Նոյեմբերի 20-ին Դեւիդը վերջին խաղը կխաղա այս ակումբի կազմում, որից հետո արդեն գործազուրկ կդառնա ;):
Բեքհեմին “ձեռք բերելու” հարցում ներկա դրությամբ գլխավոր հավակնորդ է հանդիսանում ֆրանսիական “ՊՍԺ” ակումբը: Այս ֆուտբոլիստով հետաքրքրված է նաեւ լոնդոնյան “Տոտենհեմը’’:
Դեւիդ Բեքհեմի որոշումն անհայտ է դեռեւս: Նա շարունակում է խաղալ ֆուտբոլ եւ վայելել չորրորդ անգամ հայր դառնալու բերկրանքը:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: