×


“Դեւիչնիկ”

“Դեւիչնիկ”

Հայուհիների համար պարեցին “տղաները” EVN նորաբաց ակումբում հինգշաբթի օրերին մինչեւ կեսգիշեր տղաների մուտքն այլեւս արգելված է: “Ladies Night” կամ “դեւիչնիկ” կոչվածի ժամանակ աղջիկ դիջեյներ են նվագելու, բարմենին էլ փոխարինելու են աղջիկ սպասարկողները: Երեկոների ընթացքում էրոտիկ շոու ծրագրով հանդես կգան պարող տղաները::) Երեկոյի ընթացքում էրոտիկ շոու ծրագրով հանդես եկան պարող տղաները:) Լեդիների համար նախատեսված առաջին գիշերը հունվարի 27-ին էր: EVN-ի տնօրեն Միհրան Գրիգորյանը նշեց` պարողները, որոնք տարբեր ոճերում են հանդես գալու, միայն շոուի համար են. “Եթե տեսնենք հարմար չի, մի քիչ վուլգար է դիտվում, կփոխենք ձեւաչափը, բայց այսօր լավ էլ ուրախանում են աղջիկները: Սովորաբար ակումբներում այդպես չեն զվարճանում, որ տղաները չմտածեն` էս աղջիկը սենց ա, նենց ա”: Ներկայացնում ենք պարողներից մի քանիսին` մեկնաբանությունները թողնելով ձեզ:): “Ladies Night” կամ “դեւիչնիկ” “Հանվելս կախված է աղջիկների աշխուժությունից” Կոկը 25 տարեկան է, “դեւիչնիկի” ընթացքում առաջինը նա ցույց տվեց իր պարը:): “Գուցե հետագայում նաեւ հանվեմ: Դա կախված է մեր աղջիկների աշխուժությունից”: Կոկը մանկուց է պարում. սկսել է ժողովրդական պարերից. “Իսկ շոու-բիզնեսում եմ արդեն մի տարի: Սկսել եմ Ստամբուլի գիշերային ակումբներից, հիմա էլ այստեղ եմ փորձում զարգացնել մեր աղջիկներին: Թող տեսնեն, տարբերեն ֆրիկ-դանսը ստրիպտիզից, որը արդեն ձողի վրա ենք պարում ու “բիլյոյով”: Շուտով Հայաստանում նաեւ վիրտուալ դիջեյներ կլինեն: Չմտածեք` մեր դիջեյներին փնովում եմ, բայց չէ որ դիջեյը ընթացքում կարող է նաեւ ստրիպտիզ պարել”: Կոկին մինչ օրս ոչ մի հայուհի տուն չի հրավիրել պարելու, բայց միջոցառումների ընթացքում երիտասարդը ներկայանալու առիթներ ունեցել է ու, ի դեպ, իր համար պարտադիր չէ ստրիպտիզ պարելը. “Կարող եմ մեր ժողովրդականն էլ պարել: Իսկ ձողի վրա կատարածս արվեստ է, որ ցույց եմ տալիս մեր ժողովրդին: Ասեմ, մեր գործում մտերմանալ, կոպիտ ասած,  աղջիկ կպցնել չկա, եթե մենք դուրս ենք գալիս պարելու, մեզ հետաքրքրում է միայն մեր պարը, որ հավանեն այն”: Երեկոյի ընթացքում էրոտիկ շոու ծրագրով հանդես եկան պարող տղաները:) “Ես թանկ հաճույք եմ” Մամիկը նույն Մամիկոնն է, ուղղակի չի սիրում իր անունը: Նա առաջին անգամ ձողը բռնել է 14 տարեկանում. “Ճիշտ է` ես լատինամերիկյան պարող էի, բայց ստրիպտիզը շատ սիրեցի: Առաջին անգամ փարթիի գնացի “Սաֆարի” ակումբ, տրուբա տեսա, այն ինձ գրգռեց, ու պարեցի: Փորձեցի պտույտ անել, բայց չստացվեց, գետնին ընկա: Ստրիպտիզ պարելը հեշտ գործ չէ”: Մամիկի խոսքերով` իրեն պարել է սովորեցրել Բենոն, ով խնդրեց իրեն որպես Արեն ներկայացնել:): “Կոպիտ ասած` արվեստի մեջ ինքն իմ պապան, չէ, սխալ կլինի, կնքահայրն է, լավ ընկերս ու աշխատածս գումարներից ոչ մի տոկոս ինձնից չի պահանջում”: Պարողը նշեց` վերջին անգամ Ստամբուլում երեք ամիս առաջ է սիրելի աշխատանքով զբաղվել: Մամիկը Ստամբուլում պարելու համար հարյուր դոլար է վաստակում` գումարած թեյավճարները. “Մատուցածս մյուս ծառայությունները թանկ հաճույք են: Ես ինձ թանկ եմ գնահատում”: Նա հայերի պահանջարկից էլ չի դժգոհում. “Ինձ նախընտրում է վերին խավը, բայց եթե մեկը դուրս չգա, չեմ կարող տրվել”: “Ladies Night” կամ “դեւիչնիկ” “Էլթն Ջոնն ու Ֆրեդի Մերկուրին մեր մարդիկ են”. Դավիթ 22-ամյա Դավիթը, ով ոչ մի կեղծանվան, բեմական անվան կարիք չի զգում, նշեց` փոքրուց պարել է անսամբլներում. ժողովրդական ոճում է հանդես եկել. “Սոֆի Դեւոյանի Հոգու եւ պարի թատրոնում հնդկական կլասիկ պար եմ դասավանդել: Մասնագիտությամբ կինոյի դերասան եմ. սովորում եմ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Կուրսղեկս Վահե Շահվերդյանն է, դերասանական վարպետության դասախոսս` Սոս Սարգսյանը”: Պարողից հետաքրքրվեցինք` դասախոսները գիտեն իր ստրիպտիզի ու այլ հակումների մասին: “Իմանան, թե չիմանան…”,- Դավիթին չի հետաքրքրում:): Դավիթի խոսքերով` հեռու է երկաթից. “Ինձ տրուբան չի գրգռում, որի վրա անպայման ակրոբատիկա է անհրաժեշտ ցույց տալ: Իմ ստրիպ-շոուով հանդես եմ եկել մի շարք քաղաքներում: Առաջին հերթին պարում եմ ինքս ինձ վերադաստիարակելու համար”: Նա հուսով է, որ հայերը վերջիվերջո կհասկանան, որ իր նմանները պետք են. “Եթե նայեք ամբողջ աշխարհի շոու-բիզնեսին, Էլթն Ջոնը, Ֆրեդի Մերկուրին,   որ եղել է պապաների պապան, մեր մարդիկ են, մենք ենք, ի՞նչ կարիք կա այստեղ մեզ չընդունել: Բայց ասեմ` ես ունիվերսալ մարդ եմ` բիսեքսուալ: Եթե հանկարծ ինձ մի տղայի հետ գցեն անապատ, մի ամիս չէ, մի տարի չէ, ապա երեք տարի հետո հաստատ ինչ-որ բան կկայանա: Էն ամենալավ տղուն էլ հաստատ կձգեր”: Երեկոյի ընթացքում էրոտիկ շոու ծրագրով հանդես եկան պարող տղաները:) Դավիթի սիրելին պարող տղաների մեջ չկար. “Ես սիրելի ընդհանրապես չունեմ, ինքս ինձ եմ սիրում, շատ ընկերներ ունեմ, օրինակ` Բենոն, որ շատ լավ գիտի տրուբայի եւ պարտնյորի հետ աշխատել, բա ինչ ձեռքեր ունի, ինչ ձեռքեր ունի, ինչեր է կարողանում կարել, ուղղակի կամերա չկա, որ նկարենք”: Պարողի այտին շրթներկի հետքը, իր  խոսքերով, շոկային ատրիբուտ էր, որով փորձելու էր գրավել աղջիկներին: Դավիթից հետաքրքրվեցինք` տրանսվեստիտ ընկերն է համբուրե՞լ այտը. “Ես նման բաներով չեմ զբաղվում, բայց ընդունում եմ էդ մարդկանց: Ինչպես Հեգելն ու Բալզակն են ասում` եկեք ինքներս մեզ դատենք, նոր դիմացինին, մեր աչքերի գերանները հանենք, նոր ուրիշի փուշը տեսնենք: Ես հասկանում եմ` լեռնային գոտում ապրող աժդահա ժողովուրդ ենք, ուղղակի խնդրում եմ` ճիշտ նայենք ամեն ինչին”: Ի դեպ, հայ աղջիկները տրանսվիստիտի ելույթի ընթացքում նրա մարմինը հազար դրամանոց թղթադրամներով էին “զարդարում”: EVN-ի տնօրենը պարելու համար բիսեքսուալներ եւ արվամոլներ ակումբ հրավիրելը այսպես մեկնաբանեց. “Ինձ թվում է` աղջիկներն ավելի հանգիստ ու ազատ կզգան: Տղաների հետ էլ լավ ժամանակ կանցկացնեն, որովհետեւ այն տղեքից չեն, որոնց աղջիկը մի հատ կպնի, համարը կվերցնեն, կկապեն”: Bravo.am Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին