×


Դիմակների շոու

Դիմակների շոու

Ջուսն էլ է ուզում ցուցահանդես բացել:)

Մայիսի 19-ին “Թերլեմեզյան” ցուցասրահում ուսումնական տարվա աշխատանքն էին ամփոփում Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները` ներկայացնելով աբստրակտ բատիկաներ, դիմակներ, պաննոներ: Ապագա դիզայներներից մի քանիսն էլ սեփական դիզայնով կարված զգեստներն էին կրում:):

Exibition

“Դիմակների շոու” խորագրով ցուցահանդեսին մասնակցում էին քոլեջի երկրորդ ու երրորդ կուրսի ուսանողները: “Բոլոր աշխատանքները մեր երկու դասախոսների` Ղազարյանների ուսանողներն են պատրաստել: Երկրորդ կուրսեցիները դիմակներ են ներկայացրել, երրորդները` բատիկաներ: Հնարավոր է` ոճային որոշակի նմանություն տեսնեք աշխատանքներում”,-  ասաց ուսանողական խորհրդի նախագահ Ֆլորա Ադամյանը:

Ցուցասրահում հանդիպեցինք նաեւ երգչուհի Ջուսին, ով իր ֆոտոխցիկով լուսանկարում էր իրեն դուր եկած աշխատանքները: “Դիմակներն ինձ շատ դուր եկան: Ինքս շատ տարբեր աքսեսուարներ եմ պատրաստում, կարող եմ ասեղնագործել, մի շապիկից լրիվ ուրիշ ոճի շապիկ ստանալ, նաեւ հուլունքներով վզնոցներ եմ սարքում: Կարմիր գույնի մի դրամապանակ ունեի, որոշեցի սովորական դրամապանակից հետաքրքիր մի բան ստանալ, որ տարբերվի ու գեղեցիկ լինի:): Եթե առաջարկեն իմ աշխատանքները ցուցադրել, սիրով կհամաձայնեմ”, - նշեց Ջուսը:

Exibition

Դիզայնի երրորդ կուրսի ուսանողուհիներից Մերի Ղազարյանը 3 պաննո էր ներկայացրել` կնոջ, արեւի, մոլորակների թեմայով: “Տարվա ընթացքում սովորել ենք բատիկայի տեխնիկան, շարֆեր, նկարներ էինք պատրաստում, հետո էլ որոշեցինք քննության համար նախատեսված մեր աշխատանքներով ցուցահանդես բացել”, - ասաց Մերին` նշելով, որ հետագայում ցանկանում է զբաղվել ինտերիերի դիզայնով:

Երկրորդ կուրսի ուսանողուհիներ Վարդուհին ու Գոգան դիմակների շարք էին ներկայացրել. Վարդուհին` վենետիկյան ու աֆրիկյան, իսկ Գոգան` սեփական դիզայնով` ոգեշնչվելով աֆրիկյան ոճից: Աղջիկներն առաջին անգամ էին ցուցադրում իրենց ձեռքով պատրաստած դիմակները: Նշեցին, որ շատ հուզված են: “Անբացատրելի վիճակ է. կարծես նշանդրեքս լինի:)”, - կատակեց Վարդուհին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW