×


Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդ

Երաժշտությունը “խոսեց” մարդու իրավունքներից Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 60-ամյակին նվիրված համերգ կայացավ: Կազմակերպիչը Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակն էր: Բախի, Մոցարտի, Կոմիտասի, Հայդնի, Բրամսի ստեղծագործություններն էր հնչեցնում “Նաիրի” քառյակը: Համերգ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն ողջունեց գործընկերներին եւ հյուրերին: Դասական երաժշտության երեկոն վայելելու էր եկել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Aghvan Hovsepyan Սիլվիա Զեհեն նշեց` համերգը վերջինն է մարդու իրավունքներին նվիրված միջոցառումների շարքում: “Կարծում եմ` բոլորին հայտնի է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստեղծվել է` ներշնչվելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից: Տարվա այս շրջանը իդեալական ժամանակահատված է մարդու իրավունքներին վերաբերող այս երկու փաստաթղթերը հիշատակելու համար: Սուրբ Ծննդյան շրջանում մարդիկ շատ են մտածում խաղաղության մասին` խաղաղություն ազգերի միջեւ, միջանձնային հարաբերություններում: Միմյանց հետ հաշտվելու ժամանակաշրջան է: Մտածում են արդար, ազնիվ լինել, հարգել մերձավորների, հարեւանների իրավունքներն ու ազատությունները: Երաժշտությունը եւս օգնում է մաքրագործել մարդկանց մտքերը”,- ասաց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: “Նաիրի” “Նաիրի” քառյակը համերգի երկրորդ հատվածում Դվորժակի, Հենդելի գործերը ներկայացրեց: Կրկին Կոմիտաս հնչեց` “Կաքավիկ”, “Գարուն ա”, “Ամպել ա”: Երեկոյի երաժշտական հատվածը եզրափակվեց Ալթունյանի “Քոչարի”, “Բերդ պար” գործերով, այնուհետեւ նախատոնական ընդունելություն տեղի ունեցավ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին