×


Թամարա Ստեփանյանը

Հայաստանը «Օսկար»-ի կներկայացնի Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը

Հայկական ազգային կինոակադեմիան, ամփոփելով ազգային ընտրության արդյունքները, հայտարարել է, որ Ամերիկյան կինոակադեմիայի 98-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից կներկայացվի Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը: «Օսկար»-ի համար այն կպայքարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինալեում: «Իմ հայկական ուրվականները» ցուցադրվել է նաեւ Երեւանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:


Ավելի վաղ BRAVO.am-ին տված հարցազրույցում ռեժիսորը պատմել է, թե ինչպես է առաջացել ֆիլմը նկարահանելու գաղափարը:

«Երբ պապան մահացավ՝ չորսուկես տարի առաջ, շատ տարօրինակ իրավիճակ էր: Սկսեցի նայել նրա նկարները, ընտանեկան տեսանյութերը, հետո սկսեցի նայել այն ֆիլմերը, որոնցում նա խաղացել է։ Այն ժամանակվա ուրվականները, կարծես, ինձ կանչում էին, ու մի շուրջպար էինք բռնել։ Այնքան տարվեցի այդ ֆիլմերով, որ տպավորություն ունեի՝ պապաս, Սոս Սարգսյանը, Ջիգարխանյանը, Դովլաթյանն ինձ հետ են, եւ պետք է ինչ-որ մի բան անեմ իրենց մասին։ Մոտ 200 ֆիլմ դիտելով՝ հասկացա, թե որքան հետաքրքիր եւ կարեւոր կինեմատոգրաֆիա ենք ունեցել։ Մենք գիտենք, թե որքան հարուստ է մեր կինեմատոգրաֆիան, բայց երբ նորից ես մտնում դրա մեջ, հասկանում ես իսկական արժեքը՝ թե ինչպես են ռեժիսորները ստեղծագործել գրաքննության պայմաններում՝ փորձելով որեւէ կերպ շրջանցել սահմանափակումները եւ ստեղծել լավ կինո, ոչ թե պարզապես քարոզչություն։ Պապան բացեց դուռը, բայց շարունակվեց այլ կերպ»,- ասել է ռեժիսորը:

Թամարա Ստեփանյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW