×


Աստղիկ Սաֆարյան

Աստղիկ Սաֆարյան

Երգչուհին լքե՞լ է Հայաստանը Աստղիկ Սաֆարյանը տեւական ժամանակ է՝ Հայաստանում չէ: Երգչուհին այժմ ժամանակավոր բնակվում է Իսպանիայում՝ Բարսելոնում: “Այստեղ ինչպես միշտ շատ հաճելի է, օրերս էլ անցնում են բավական հագեցած”, - BRAVO.am-ին ասել է Աստղիկ Սաֆարյանը` նշելով, որ Բարսելոն տեղափոխվելու հիմնական պատճառն ուսումն է. որոշել է կրթությունը շարունակել Եվրոպայում: Astghik Safaryan Աստղիկն իր առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ուստի որոշել է մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերել արտերկրում. “Քանի որ սիրում եմ մասնագիտությունս, այս տարի որոշեցի դիմել մագիստրատուրայի համար, բայց ոչ թե Հայաստանում, այլ եվրոպական որեւէ երկրում եւ ընտրեցի Բարսելոնը”: Ուզում է “եվրոպականացնել” Աստղիկը BRAVO.am-ին ասել է, որ մանկուց հաճախ ճամփորդելով, միշտ երազել է Եվրոպայում սովորել եւ իր դիպլոմը “եվրոպականացնել”. “Այս տարվա սկզբին հանձնեցի մի քանի քննություն եւ, ի ուրախություն ինձ, ընդունվեցի Բարսելոնի լավագույն համալսարաններից մեկի մագիստրատուրա: Ուսումն անգլերենով է, տնտեսագիտությունն ուսումնասիրում եմ եվրոպական մակարդակով”: Astghik Safaryan Բարսելոնում սովորելը երգչուհուն, իր խոսքերով, կօգնի նաեւ ամրապնդել անգլերենի իմացությունը. “Կսովորեմ իսպաներեն, կկարողանամ օրինական բնակվելու իրավունք ստանալ եւ այլն: Երբ ծանոթացա համակուրսեցիներիս հետ, որոնք տարբեր երկրներից են, հասկացա` ուսումն ավարտելուց հետո, բացի  գիտելիքներից, կունենամ լավ ու խելացի ընկերներ ամբողջ աշխարհից:): Բազմազգ կուրս է. հավաքվել են ռուս, վենեսուելացի, մեքսիկացի, հունգարացի, ուկրաինացի, սերբ, դանիացի ու այլ ազգերի մարդիկ: Շատ մեծ ձեռքբերում է ծանոթանալ նրանց մշակույթին եւ նրանց էլ ներկայացնել հայկականը:)”: Կշարունակի երգել ու ստեղծագործել Փոփ-ռոք ոճում հանդես եկող երգչուհին նշել է, որ երաժշտական գործունեությունը չի դադարեցնում, կշարունակի աշխատել Իսպանիայում. “Բարսելոնից համերգային առաջարկներ նախկինում ստացել եմ, հիմա այստեղ եմ, կարող եմ ընդունել այդ հրավերները: Ամանորյա տոների հետ կապված մի քանի առաջարկ արդեն իսկ կա, բայց պետք է քննարկվեն մանրամասները: Նաեւ նոր տեսահոլովակ նկարելու միտք ունեմ”: Astghik Safaryan Աստղիկն առիթ է ունեցել ծանոթանալու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: “Հետագայում այստեղի հայերի հետ հաճախակի առնչվելու առիթներ դեռ շատ կլինեն:)”, - նշել է նա: Երկու տարի շարունակ նոյեմբեր ամսին ձայնասկավառակ թողարկած երգչուհին այս տարի որոշել է չշտապել. “Երկրորդ՝ “Իմ ձեռագրով” CD-ից դեռ երկու երգ եմ ներկայացրել տեսահոլովակի տեսքով, շնորհանդեսից հետո ֆավորիտ երգերից դարձան “Ժպտա” եւ “Ուշ է” ստեղծագործությունները: Հեղինակային CD-ս դեռ ապրում է իր “աստղային ժամը”, չեմ ուզում կրճատել դրա “կյանքը””, - նշել է Աստղիկ Սաֆարյանը` հավելելով, որ հաջորդ տեսահոլովակի երգը եւս կլինի իր երկրորդ ալբոմից: Աղջիկը հստակ չգիտի՝ երբ կվերադառնա. “Ես չեմ լքել Հայաստանը, ինչպես, ցավոք սրտի, շատերը… Ուղղակի որոշ ժամանակով բացակայելու եմ Երեւանից: Կաշխատեմ այնպես անել, որ երկրպագուներս չհասցնեն շատ կարոտել”: Astghik Safaryan Կարոտում  է Երգչուհու խոսքերով՝ շատ է կարոտում Երեւանը. “Կարոտում եմ երեւանյան գեղեցիկ երեկոները, ընկերներիս, երկրպագուներիս: Իհարկե, ինտերնետի միջոցով փորձում եմ բոլորի հետ շփվել եւ կապի մեջ լինել: Վերջին` “Alone” երգս էլ գրել եմ Երեւանում”: Սիրո մասին “Երբ երգը գտավ ինձ, այդ մասին անկեղծորեն ասացի բոլորին: Հնարավոր է՝ սիրո մասին նույնպես տեղեկացնեմ, չնայած այնքան էլ չեմ սիրում անձնականիս մասին խոսել: Հատուկ չեմ պլանավորում՝ կամուսնանամ հայ, թե այլազգի տղայի հետ: Միայն կասեմ մեկ բան. ամուսնության հիմքում պետք է լինի սեր եւ հավատարմություն, որոնց առկայության դեպքում մյուս գործոնները երկրորդական են դառնում:)”, - հայտնել է Աստղիկ Սաֆարյանը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աստղիկ Սաֆարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին