×


Երեւանում նշել են Ելիզաբեթ Երկրորդի ծնունդը

Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա հունիսին արդեն նաեւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը հանդիսավոր կերպով նշում է Միացյալ Թագավորության թագուհու ծննդյան օրը: Այս տարի այն նշանավորում է Էլիզաբեթ Երկրորդի գահակալության 60-ամյակը` ադամանդե հոբելյանը:

Երեւանում նշել են Ելիզաբեթ Երկրորդի ծնունդը


Հունիսի 15-ին կայացած միջոցառման հյուրերին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի մուտքի մոտ դիմավորել են թագուհու եւ նրա պահակախմբի զգեստով դերասանները:  Ի դեպ, հունիս ամսվա յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին դերասանները շրջելու են մեր քաղաքի այգիներում՝  փորձելով տոնական տրամադրություն հաղորդել նաեւ երեւանցիներին:

“Խանջյան” դահլիճում հավաքել էին նախարարներ, դեսպաններ եւ պաշտոնատար այլ անձինք, սակայն հյուրերի ուշադրության կենտրոնում է եղել Նորայր Մարգարյանը: Նա միակ հայն է, որը ներկա է եղել Լոնդոնում թագադրման պատմական իրադարձությանը: Խորհրդային 1200 նավաստիների հետ 1952 թվականին նա Սվերդլով հածանավից ողջունել է երիտասարդ թագուհուն:

Նկարիչ-դիզայներ Տաթեւ Մնացականյանի պատրաստած թագը՝ նվիրված Էլիզաբեթ Երկրորդի գահակալության 60-ամյա հոբելյանին


Միջոցառման ընթացքում մեծ էկրանին ցուցադրվել են արխիվային կադրեր Ելիզաբեթ Երկրորդի թագադրման եւ նավատորմի հանդիսավոր երթից, իսկ նկարիչ-դիզայներ Տաթեւ Մնացականյանը հենց հյուրերի օգնությամբ դեկորատիվ քարերից պատրաստել է թագուհու թագը՝ նվիրված Էլիզաբեթ Երկրորդի գահակալության 60-ամյա հոբելյանին: Երեկոյի ավարտին հյուրերը հնարավորություն են ստացել վերցնել իրենց հետ դեկորատիվ քարերը՝ որպես հիշատակ:

Հյուրերին դիմավորել են թագուհու եւ նրա պահակախմբի զգեստով դերասանները


Հետաքրքրական է նաեւ այն, որ հյուրասիրվող ուտեստները եւս ձեւավորված են եղել անգլիական ոճով, ինչպես օրինակ՝ թխվածքաբլիթների վրա պատկերված է եղել Անգլիայի դրոշը:):


Տեքստը Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW