×


Էմմի

Էմմի

Եվրատեսիլի Հայաստանի ներկայացուցիչը Մոլդովայում է Եվրատեսիլ 2011-ին Հայաստանի ներկայացուցիչ Էմմիին իր պրոմո արշավի շրջանակներում այցելել է Մոլդովա եւ հյուրընկալվել այդ երկրում Եվրատեսիլի գլխավոր գործընկեր Orange Մոլդովայի կողմից: Մի քանի շաբաթ առաջ Եվրատեսիլ 2011-ին Մոլդովան ներկայացնող Zdob si Zdub խումբն այցելեց Հայաստան եւ ներկայացվեց հայ հանդիսատեսին, իսկ այժմ Էմմիի Boom Boom-ն է հնչում Մոլդովայում: Emmy Քիշնեւում կայացած մամլո ասուլիսից հետո երգչուհին հանդիպել է Orange Մոլդովայի գլխավոր տնօրեն Լյուդմիլա Կլիմոկի հետ: «Մենք հպարտ ենք արդեն չորրորդ անգամ աջակցել այս մրցույթին Մոլդովայում, եւ արդեն երկրորդ տարին է, ինչ մեր փորձը կիրառում են մեր հայաստանյան գործընկերները: Սա շատ կարեւոր մրցույթ է, որը թույլ է տալիս տաղանդավոր կատարողներին հայտնի դառնալ ամբողջ Եվրոպայում, միաժամանակ նպաստում է երկրի ճանաչմանը», - ասել է Լյուդմիլա Կլիմոկը Էմմիի հետ հանդիպման ժամանակ:

Կարդալ ավելին

Quality Sign BW