Զույգն ամուսնալուծվո՞ւ մ է Էշթոն Քաթչերի եւ Դեմի Մուրի միջեւ սեւ կատու է անցել: Հոլիվուդյան ամենաամուր զույգերից մեկ, կարծես, ընտանեկան խնդիրներ ունի: Եվ որքան էլ դերասանները փորձում էին “խնդիրների աղբը տնից դուրս չհանել’’, դա նրանց չհաջողվեց: Հայտնի զույգի բաժանման մասին այս օրերին խոսում են բոլորը: “Երբ վիրավորված ես մեկից, ինքդ քեզ ու քո սխալներին նայիր: Այդ ժամանակ կատաղությունդ կանցնի’’, այս տողերը Դեմի Մուրը գրել է իր եւ Քաթչերի ամուսնության 6-ամյա հոբելյանի նախորդ օրը: Իսկ լրագրողները պարզել են, որ Էշթոնը զույգի համար կարեւոր օրն անցկացրել է ոչ թե կնոջ, այլ “That ’70s Show’’ նախագծի շրջանակներում իր կոլեգայի` Դենի Մաստերսոնի հետ: Էշթոնն ու Դենին գիշերային ակումբ են հաճախել, որտեղ էլ դերասանի ուշադրությունը գրավել է 23-ամյա ուսանողուհի Սարա Լիլը, ով սեքսուալ պարեր է պարել դերասանի համար: Այնուհետեւ, ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, Էշթոնն ու ուսանողուհին ուղեւորվել են հյուրանոց, իսկ առավոտյան երջանիկ Սարան, մեկ օրում հայտնի դառնալու առիթը բաց չթողնելով, պատմել է, թե ում հետ, որտեղ եւ ինչպես է անցկացրել նախորդ գիշերը: Տեղեկությունը փոխանցելու համար ուսանողուհուն վճարել են 250 հազար դոլար:): Խոսակցությունների համաձայն, Էշթոնը առաջին անգամ չէ, որ դավաճանել է կնոջը: Զույգը որոշել է որոշ ժամանակ առանձին ապրել, իսկ ամուսնալուծության դեպքում զույգը կիսելու է 290 միլիոն դոլար կազմող համատեղ ունեցվածքը: Ի դեպ, Մուրի նախկին ամուսինը` դերասան Բրյուս Վիլիսը, ում հետ դերասանուհին շարունակել է ջերմ եւ ընկերական հարաբերություններ պահպանել, այնպես է ջղայնացել կատարվածից, որ պատրաստ է անձամբ հանդիպել եւ պատժել Էշթոնին: Հիշեցնենք, 48-ամյա Դեմի Մուրը, չնայած որ հիասքանչ տեսք ունի, իր ամուսնուց մեծ է 15 տարով: Զույգն ամուսնացել է 2005 թվականին` երկու տարի հանդիպելուց հետո: Մուրն առաջին անգամ ամուսնացել է 18 տարեկանում` երգիչ Ֆրեդի Մուրի հետ: Չորս տարուց զույգն ամուսնալուծվել է, իսկ դերասանուհու հաջորդ ամուսինն է դարձել Բրյուս Վիլիսը, ով նաեւ Դեմիի երեք դուստեր հայրն է: Զույգը ամուսնալուծվել է 2000 թվականին: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` KP
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: