“Orange Student Cup”-ի մրցութային փուլը մեկնարկել է
Մայրաքաղաքում, բայց քաղաքային աղմուկից հեռու ուսանողները շարունակում են թենիս խաղալ:): Նրանց 3-շաբաթյա գործնական պարապմունքներն արդեն ավարտվել են: Հունիսի 26-ին ուսանողների համար անցկացվեց կարդիո թենիս, որի ընթացքում ռիթմիկ երաժշտության ներքո նրանք մարզվում, վազում, խաղում էին:):
Առջեւում մրցութային օրերն են, որոնց ընթացքում աղջիկներն ու տղաներն առանձին խմբերով մրցելու են, վերջապես իմանալու հաղթողների անունները:):
“Orange” ֆիտնեսի եւ թենիսի ակումբի PR մենեջեր Արեւիկ Ուդումյանի խոսքերով` մասնակիցները շատ լավ տեղեկացված են թենիսից. “Նախատեսել էինք անցկացնել տեսական պարապմունքներ, որոնց ընթացքում լավագույն խաղերի դիտումներ էին լինելու, բայց ուսանողներն այնքան տեղեկացված են, որ իրենց համար ձանձրալի կլիներ դաշտում խաղալու փոխարեն պրոֆեսիոնալ խաղ դիտելը: Մասնակիցների հետ շփվելիս միայն հաճույք ենք ստանում. բոլորն ակտիվ, սպորտային ու դրական երիտասարդներ են: Կան մի քանի մասնակիցներ, որոնք ավելի են աչքի ընկնում, հաղթելու հավանականությունն ավելի մեծ է, բայց սպորտում կանխատեսումները միշտ չէ, որ ճիշտ են լինում: Մարզումների խաղերը շատ են տարբերվում բուն մրցույթի խաղերից, լարվածությունը շատ է լինում”:
Բոլոր մասնակիցներն ուսանողներ են, որոնց աշխատանքային գրաֆիկը, քննական շրջանն ու այլ հանգամանքներ չեն խանգարում թենիս խաղալ: 21-ամյա Տաթեւ Բադալյանին նույնիսկ ամուսնությունը չի խանգարում իր սիրելի թենիսին ժամանակ հատկացնելու համար: Նա զբաղվել է վոլեյբոլով, լողով, ասում է` վոլեյբոլ խաղալը հիմա շատ է օգնում հաջողություններ գրանցել թենիսի ոլորտում. “Ամուսինս բժիշկ է, ուզում է, որ առողջ լինեմ, սպորտով զբաղվեմ: Քասթինգը բարեհաջող անցա, չնայած մինչ գալը միայն մեկ անգամ էի խաղացել: Հիմա կարողանում եմ խաղալ, եզրափակիչ անցնելու հույս էլ կա”:
22-ամյա Էլյանորա Սարգսյանը պետական քննությունները հանձնել ու շտապել է թենիսի մրցաշարին մասնակցելու. “Ինձ համար լավ շանս էր, չէի կարող չմասնակցել, շատ ուրախացա, որ ինձ էլ ընդգրկեցին: Մարզիչս ասում է, որ շանսեր ունեմ հաղթելու: Որոշել եմ մրցույթից հետո շարունակել թենիսի պարապմունքները”:
Արեգ Խաչատրյանն էլ մրցույթի ֆավորիտներից է, կարծում է` իրենից ուժեղ մասնակիցներ չկան, բայց “իր չափ” խաղացողներ կան:). “Փոքր ժամանակ մի քանի ամիս թենիս պարապել եմ, բայց ուրիշ մարզաձեւերով ավելի երկար եմ զբաղվել. գնացել եմ կարատեի, բոքսի, լողի: Եզրափակչում սպասելիքներ ունեմ, շատ բան հանդիսատեսից է կախված, անպայման ներկա կլինեն ընկերներս, ծանոթներս, եթե հանդիսատես չի լինում, լավ չեմ խաղում”:
Երաժշտական խաղերից հետո մասնակիցները հարմար տեղավորվեցին կանաչ գազոնի վրա` լուսանկարվելու ու իրենց մրցակիցների անուններն իմանալու: Վիճակահանության ընթացքում յուրաքանչյուր խաղացող իմացավ իր հակառակորդի անունը, ոմանք ուրախացան, որոշ մասնակիցներ էլ տխրեցին` լսելով ուժեղ հակառակորդի անունը:):
Ի դեպ, ֆիտնեսի եւ թենիսի ակումբում հանդիպեցինք գրոսմայստեր Լեւոն Արոնյանին իր ֆիլիպինցի ընկերուհու հետ մարզվելիս, որի մասին BRAVO.am-ը կպատմի առաջիկայում:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: