Հայ-հնդկական ճիշտ հարաբերությունների գեղեցիկ արդյունքը:) Երբ հնդկահայկական սերը հաղթի, շատ հնարավոր է` այդ սիրո պտուղները ունենան հնդկուհու աչքեր, հայուհու հայացք կամ հակառակը:): Թրայֆենայի դիմագծերը, արտաքինը կարծես` ավելի շատ հայկական են: Դու էլ կարծում ես` հնդկակա՞ն են: Հնդկահայուհին նման դեպքերում ուղղակի նշում է. “Իսկական, հնդկահայկական գեղեցկություն ունեմ”:): Bravo.am-ը Զամբրե ընտանիքի հետ հնդկահայկական զրույց է ունեցել:): Արդեն պատմել ենք. գեղեցկուհի Թրայֆենան Հայաստանը ներկայացնում է “Միսս Ասիա Միացյալ Նահանգներ” գեղեցկության մրցույթում: Թրայֆենա Զամբրեն հայի ու հնդիկի գեներ, բայց հունական անուն ունի:): “Ծնողներս միասին են ընտրել, ուրախ եմ դրա համար: Նաեւ Աստվածաշնչում կա այդ անունը: Թրայֆենա արքայադուստր է նշանակում”,- ասում է հայի եւ հնդիկի զավակն ու նշում` իր դստերը հայ տատիկի պատվին է կոչելու. “Լաուրա տատիկս է ինձ պահել, մեծացրել, հոգեհարազատ է շատ: Ցավոք` մահացել է: Եթե աղջիկ ունենամ, անպայման իր անունը կդնեմ”: Թրայֆենան երեւանցի է. “Հայաստանի մայրաքաղաքում եմ ծնվել. Մալաթիայի ծննդատանը:)”: Ապրել, մեծացել է Արարատյան առաջին մասիվում ու, ամենակարեւորը, իր շատ սիրելի Հովհաննես Թումանյանի հեքիաթներով: Մեկ էլ հնդկական սերիալներն է շատ սիրում:): Երեւանի թիվ 24 անգլիական թեքումով դպրոցն է հաճախել, արդեն վեց տարի է մայրենի հողում չէ. Միացյալ Նահանգներում են հաստատվել: Հայուհուն սիրահարվելը` հնդիկի բախտ:) Հնդկահայուհին ծնողների սիրավեպը անչափ ռոմանտիկ ու գեղեցիկ է համարում. “Ծանոթացել են Երեւանի եկեղեցիներից մեկում ու օրերի հետ կապվել”: Թրայֆենայի հայրը Bravo.am-ին գործի մանրամասներին ծանոթացրեց:): “Սիրահարվեցի հայուհու. բախտ էր, շատ լավ բախտ էր, շատ գոհ եմ: Սիրո խոստովանությունս ոչ հայերեն, ոչ էլ հնդկերեն է եղել. այդ ժամանակ ես հայերեն չգիտեի, ռուսերեն զգացմունքներիս մասին հայտնեցի, ու հետաքրքիրն այն է, որ Արմինեն ինձ ասաց` ոչ, մենք ընկերներ ենք ու պիտի այդպիսին էլ մնանք”,- պատմեց Ջիվան-Ջոնսոն Զամբրեն (Jeevan Johnson Zambre): Հայուհին հնդիկի մեջ գանձ գտա՞վ:) Բժիշկ Զամբրեն չգիտի` Արմինեն ինչու մտքափոխվեց. “Կարո՞ղ է մեջս գանձ գտավ:): Ինձ համար ազգությունը այնքան մեծ դեր չի խաղում, ինչքան մարդկայնությունը: Որ մտածեի` ազգը ինձ համար մեծ նշանակություն ունի, հայուհու հետ չէի պսակվի: Բնակության վայրի տարբերություն էլ չեմ դնում, կարեւորը հարազատները կողքիս լինեն”,- վարժ հայերենով ասաց Ջիվան-Ջոնսոն Մազմբրեն: Թրայֆենան ուրախ է “երկու մեծ, հզոր ազգերի զավակ” լինել, երկու մշակույթ իր մեջ կրել, նշում է. “Հայերն ու հնդիկները անչափ հետաքրքիր պատմություն ունեցող հին ժողովուրդներ են”: Գեղեցկուհին հայերի պես մտերմություն անել սիրող ու հյուրասեր է. “Այդ առումով հնդիկներն էլ են հայերի նման”: Հնդկաստանում էլ է եղել, հոր ընտանիքի հետ ծանոթացել. “Հնդիկ պապիս մահացել է, տատիս ինձ շատ է սիրում, շատ ջերմ է, իր նման երկար վարսեր ունեմ: Տասը թոռ ունի, ես երրորդն եմ: Զարմիկներիս հետ կապ կա, հետաքրքրվում են այս մրցույթով, ուր Հայաստանն եմ ներկայացնում, ուրախանում են ինձնով”: “Հայաստանում ավելի հեշտ է ապրել”. Թրայֆենա Հնդկահայուհին հայերեն վարժ գրում, կարդում է, մայրը տանը հայերեն է խոսում դստրերի հետ: Թրայֆենան փոքր քույր ունի, Ադրիանան արտաքնապես հնդկուհու է շատ նման:): Հայրն էլ` անգլերեն, մեկ-մեկ հնդկերեն, աղջիկները հնդկերեն քիչ թե շատ հասկանում են, Թրայֆենան ասում է` իսպաներեն էլ գիտի մի քիչ:): Ընտանիքով եվրոպական երկրներում են սիրում ճանապարհորդել: Bravo.am-ի` Հայաստանո՞ւմ, թե՞ Հնդկաստանում է իրեն լավ զգում հարցին գեղեցկուհին պատասխանեց. “Քանի որ հայերենին շատ լավ եմ տիրապետում, կարելի է ասել` Հայաստանում ավելի հեշտ է ապրել, բայց շատ հետաքրքիր է նաեւ Հնդկաստանում”: Վառ տպավորություններ ունի 16-ամյա Թրայֆենան իր ծննդավայրից. “Ընտանիքով Սեւան էինք գնում, Գառնի, Գեղարդ, բա բակի ընկերներով մինչեւ գիշեր գործագործ էինք խաղում: Փոքր ժամանակ էլ տատիս ու քեռիս ինձ համար Հովհաննես Թումանյանի հեքիաթներն էին կարդում”,- պատմեց Թրայֆենա Զամբրեն: Նա գեղեցկության մրցույթի է մասնակցում, հնդկուհի դերասանուհիներին սիրում, բայց “կյանքում ուրիշ նպատակներ ունի”. “Ցանկանում եմ բժիշկ դառնալ: Պապաս այդ մասնագիտությունն ունի, պապիկս էլ Հնդկաստանի լավագույն բժիշկներից է: Հայրս երազում է, որ գամ Երեւանի բժշկական համալսարանում սովորեմ: Նոր փոխադրվել եմ 11-րդ դասարան, երկու տարի դեռ ունեմ, տեսնենք` ինչպես կստացվի”,- նշեց Թրայֆենան: “Հայաստանը ո՞նց ա”:) Զամբրեները Լոս-Անջելեսում են ապրում, ընտանիքի հայրն է Երեւանը շատ կարոտում:): “Հայաստանը ո՞նց ա (շոգում է - Bravo.am:)): Կարոտում եմ Հայաստանը: Բոլոր ընկերներս այդտեղ են, իրենց էլ եմ կարոտում: Անցյալ տարի եկել էի, տեսա ընկերներիս, հայկական ադաթով շատ լավ քեֆեր արեցինք”,- ասաց Ջիվան-Ջոնսոն Զամբրեն: “Պապս ուրախ է, որ հնդիկ փեսա ունի” Ի դեպ, Թրայֆենան ասաց, որ հոր եւ մոր ծնողները չեն ընդդիմացել իր ծնողների սիրուն:). “Տատիկս մորս կողմից է եղել, պապիկս էլ մեկ-մեկ դեմ է արտահայտվել, մեկ-մեկ` կողմ: Հիմա պապիկս շատ ուրախ է, որ նման փեսա ունի, հպարտանում է, որովհետեւ պապաս հայերեն էլ է խոսում, յոթ լեզու գիտի: Հայաստանին էլ հայերեն երգ է նվիրել ու երգում է: Ես երգելու տաղանդ չունեմ այդքան, բայց դաշնամուր եմ նվագում, հայկական պարում”: Ջիվան-Ջոնսոնը խաշլամա պատրաստել գիտի:) Թրայֆենայի տատիկը փեսային խաշլամա պատրաստել է սովորեցրել:): Գեղեցկուհին հայկական ուտեստները շատ է սիրում, մանավանդ եթե հայրն է պատրաստում:): Նշում է` հայկական դոլման ու սպասը չի կարող չսիրել: Ինքն էլ է պատրաստել սովորում. “Պապան էլ, մաման էլ սովորեցնում են, հեռուստացույցով եմ բաղադրատոմսեր իմանում”: Թրայֆենան քրիստոնյա հնդկահայուհի է Զամբրե ընտանիքը քրիստոնեություն է դավանում: Թրայֆենան ասում է` քրիստոնյա հնդկահայուհի է. “Հնդիկների կրոնը հինդուիզմն է, բայց իմ հայրը, բնականաբար, քրիստոնյա է: Ես էլ կնքված եմ, Աստվածաշունչ կարդում ենք, երեկոները` աղոթք անում: Հինդուիզմն էլ շատ հետաքրքիր կրոն է. տարբեր աստվածների են պաշտում, միլիոնավոր աստվածներ ունեն”: Գեղեցկուհին ներկայացնում է Հայաստանը Bravo.am-ը արդեն իսկ պատմել է, որ Թրայֆենա Զամբրեն հուլիսի 18-ին Լոս-Անջելեսում տեղի ունեցած 22-րդ ամենամյա “Միսս Ասիա Միացյալ Նահանգներ” գեղեցկության մրցույթում ներկայացրել է Հայաստանն ու հաղթահարել առաջին փուլը: Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 21-ին: Գեղեցկուհին պատմելու է իր մասին ու մեկ ու կես րոպե ժամանակահատվածում ներկայացնելու է հայկական տարազը: Մրցույթի արդյունքներն ու դստեր հաջողությունը շատ է հուզում Թրայֆենայի մորը` Արմինե Ստեփանյան-Զամբրեին. “Այդ ուղղությամբ շատ մեծ ջանքեր եմ թափում: Մեր հայկական համայնքը բավականաչափ հովանավորեց աղջկաս. մրցույթի պայմաններից մեկը հենց համայնքային հովանավորությունն է: Այս գեղեցկության մրցույթում խոսքը ազգային մշակույթը ներկայացնելու մասին է, որ մարդ կարողանա իր երկիրը, մշակույթը, գեղեցկությունը գեղեցիկ ձեւով ցույց տալ:)”: “Միսս Ասիա Միացյալ Նահանգներ” գեղեցկության մրցույթին մասնակցելու համար պարտադիր չէ բարձրահասակ լինել. ասիացիները բոյով աչքի չեն ընկնում:): Գեղեցկուհիները պետք է անպայման ինտելեկտուալ լինեն, ներկայանալու են լողազգեստով, երեկոյան զգեստով եւ ազգային տարազով: Թրայֆենայի հասակը 160սմ է, նա մրցույթի ամենաերիտասարդ գեղեցկուհին է. 16 տարեկան է: Հայ-հնդկական մենթալիտետն ու գեղեցկության մրցույթները:) Թրայֆենայի մայրն էլ է նույն մրցույթին մասնակցում. կանանց կատեգորիայում է ու ներկայացնում է Հնդկաստանը: “Հայերն ու հնդիկները մշակույթներով իրար շատ մոտ են ու հեշտ չեն թողնում աղջիկներն նման ասպարեզ դուրս գալ: Հիմնական պատճառներից մեկը, որ որոշեցի մասնակցել այս մրցույթին, Թրայֆենայի կողքին լինելս էր. առաջին անգամ է դուստրս նման մրցույթի մասնակցում: Կանանց դեպքում ում հետ ամուսնացած ես, իր ազգը պետք է ներկայացնես”,- ասաց Արմինե Ստեփանյան-Զամբրեն: Կանայք մրցույթին լողազգեստով չեն ներկայանալու: Փոխարենը Արմինեն դաշնամուր է նվագելու, բայց հնդկական ստեղծագործություն չէ. “Հավատացեք` ես նվագելու եմ Առնո Բաբաջանյանի “Մեղեդին”: Պարզապես գեղեցիկ ստեղծագործություն է պետք հնչեցնել: Ամուսինս երաժշտական տաղանդ ունի: Հայաստանում վաճառքի մեջ կա իր ձայնասկավառակը: Հայերեն լեզվով, հայկական, պարային, ռաբիզական, շատ գեղեցիկ, հաջող երգեր է երգում, երաժիշտ ընկերները օգնել են, որ ձայնագրվի: Երգերից մեկը “Հայաստան” է կոչվում, հայրենիքիս է նվիրել”,- ասաց Թրայֆենայի մայրը: Թրայֆենան ասում է` չի սիրում, երբ ընկերները, ծանոթ-անծանոթները հարցնում են` Հնդկաստանն է սիրում, թե Հայաստանը, ավելի շատ հնդիկ է, թե հայ, ինքը հնդկահայուհի է. “Երկու կողմն էլ մեջս հավասար են”: Գեղեցկուհին նշեց, որ հայերն ու հնդիկները շատ նման են ամուր ընտանիքներ ստեղծելու հարցում, ինքը դեռ ամուսնանալու մասին չի մտածում, հայի, հնդիկի, թե այլ ազգության մեկի կսիրահարվի, Թրայֆենայի համար կապ չունի. “Կարեւորը լավ տղա լինի, խելացի”:): Bravo.am-ը մաղթում է` “Միսս Ասիա Միացյալ Նահանգներ” գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող հնդկահայկական գեղեցկությունը հաղթի, Թրայֆենան էլ թագուհու կոչմանն արժանանա:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Թրայֆենա Զամբրեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: