Չեմպիոնական համույր
Ի՞նչ պետք է անի աշխարհի իսկական չեմպիոնը: Դարպասը անառիկ պահի, չեմպիոն դառնալուց հետո ծնողներին ու ընտանիքի մյուս անդամներին շնորհակալություն հայտնի եւ… համբուրի իր սիրելիին:): Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը իսկական չեմպիոնին վայել պահվածք ցուցաբերեց: Չեմպիոն դառնալուց հետո իր հմայիչ ընկերուհուն` լրագրող Սարա Քարբոներոյին հարցազրույց տալու ընթացքում կրքոտ, չեմպիոնական համբույր պարգեւեց: :) Այս տեսանյութում կարող եք տեսնել, թե դա ինչպես պատահեց:
Հիշեցնենք, որ դեռեւս մի քանի օր առաջ երկրպագուներն ու լրագրողները քննադատում եւ մեղադրում էին Սարային, որ նա շեղում է Իկերին գնդակներ որսալուց եւ կարող է Իսպանիայի հավաքականի պարտության պատճառ դառնալ: Ինչպես տեսնում եք, սերը հրաշքներ է գործում :):


×
13,229






