×


Լեդի Գագա

Լեդի Գագա

Երգչուհու գլխին աճող պոզերը բնական են :) Էպատաժի թագուհի Լեդի Գագան հայտնվել է  “Harper`s Bazar” ամսագրի մայիսյան շապիկին: Ամսագրի նոր համարում երգչուհին խոսում է իր ստեղծագործական ուղու, պլաստիկ վիրաբուժության եւ գումար վաստակելու մասին: Lady Gaga Հարցազրույցի հետ մեկտեղ ամսագիրը ներկայացնում է նաեւ Լեդի Գագայի նոր ֆոտոշարքը՝ էլ ավելի տարօրինակ եւ էպատաժային կերպարով: Լուսանկարների հեղինակը հայտնի լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնն է: Հարցազրույցում երգչուհին պատմում է, որ ամեն վայրկյան ապրում է “իրականության եւ երեւակայության եզրին”: Նա նաեւ խոստովանել է, որ իր գլխին աճող պոզերը, ինչպես նաեւ ձեռքերից եւ ոտքերից ցցված ոսկորները բնական են. “Դրանք աճում են, երբ ես ստեղծագործական վերելք եմ ապրում”:): Ձեզ ենք ներկայացնում երգչուհու նոր` անսովոր ու տարբեր կերպարներում արված լուսանկարները :): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները`www.thesuperficial.com

Կարդալ ավելին

Quality Sign BW