×


Կատյա Րյաբովա

Կատյա Րյաբովա

Վալերիան ընտրել է երգչուհու “եվրատեսիլյան” զգեստը “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի Ռուսաստանի ներկայացուցիչն, ինչպես արդեն գիտեք,  Եկատերինա Րյաբովան է: 14-ամյա երգչուհին հայաստանյան բեմում կատարելու է “Ինչպես Ռոմեոն եւ Ջուլիետան” երգը, որն առաջարկում ենք գնահատել` դիտելով ստորեւ ներկայացված հոլովակը: Կատյան դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայ եւ աշխարհի հանդիսատեսին ներկայանալու է հայտնի երգչուհի Վալերիայի ընտրած զգեստով: Նման ցանկություն հենց աղջիկն է հայտնել. Վալերիան հիացնում է Րյաբովային ինչպես իր ձայնով, այնպես էլ ոճով: Katya Ryabova Ռուսաստանցի “աստղը”, որը հիմա զբաղված է իր` դեկտեմբերին Կրեմլում կայանալիք մենահամերգի նախապատրաստությամբ, իր խոսքերով, մեծ հաճույքով է օգնել Կատյա Րյաբովային միջոցառման համար նախատեսված զգեստի ընտրության հարցում: Նշենք, որ հենց Եկատերինա Րյաբովան է բացելու “Մանկական Եվրատեսիլ 2011”-ը: Աղջիկն արդեն երկրորդ անգամ է մասնակցում միջազգային այս մրցույթին: 2009-ը թվականին Ռուսաստանի ներկայացուցիչը գրավել է երկրորդ հորիզոնականը` կատարելով “Փոքրիկ արքայազն” երգը: Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/ Աղբյուրը` 7days.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW