×


Կարեն, Գարիկ + շատ երաժիշտներ

Կարեն, Գարիկ + շատ երաժիշտներ

Հայտնի երգերը “ջեմսեշնվեցին”:) Արդեն պատմել ենք` ինչ ստացվեց, երբ  “Дети Пикассо’’ հանրահայտ ռոք-բենդի կիթառահար Կարեն Հարությունյանը որոշեց ամռանն ընտանիքով հանգստանալ Երեւանում:): Ռոքասեր հասարակությունը հասցրել էր կարոտել Ժուռնալիստների տանը ժամանակին անցկացվող ջեմ-սեշններին: Տարիներ անց` հունիսի 27-ին հենց նույն շենքում գտնվող “Ավանգարդ ֆոլք” ակումբում Գարիկ Պապոյանն ու “Дети Пикассо’’-ի Կարենը որոշեցին “իրար խառնել” տարբեր երաժիշտների ու “ռոքել” շենքի պատերը:): Karen Harutyunyan “Дети Пикассо’’-ի կիթառահարը բացեց համերգն իր մայրիկի հեղինակած գործիքային կատարմամբ: Բեմում Կարենին միացան Գարիկն ու այլ շատ երաժիշտներ` ստեղնաշարային գործիքներ նվագող Արման Փահլեւանյանը, հարվածայիններ նվագող Պերճը, կիթառահարներ Էդգարը եւ Վարդանը, փողայիններ նվագող Տիգրանը: Կարենը խոստացել էր, որ ջեմ-սեշնի ընթացքում կհնչեն նաեւ “Дети Пикассо’’-ի երգերից: Այդպես էլ եղավ, երբ բեմում հայտնվեց Սրբուհին` “X-Factor” նախագծի շրջանակներում Գարիկի հովանավորյալը:): Հետո սկսվեց էքսպերիմենտալ մասն, ու Բրիթնի Սփիրզի “Toxic”-ից ոչ մի փոփային հնչյուն անգամ չմնաց: Տղաների հետ երգը կատարեց Նարինե Դովլաթյանը: Գարիկը եւս ցույց տվեց իր վոկալային տվյալները` կատարելով “Blur” խմբի “Song 2” երգը: “Ուուու-հուուու”-ների մասն ապահովում էին Նարինեն ու Սրբուհին. երգին ծանոթները հասկացան ;) : Aram MP3 and Gor Sujyan Եկավ “Led Zeppelin”-ից քավեր նվագելու պահն, ու բեմում հայտնվեց Գոռ Սուջյանը` կատարելով “Babe, I’m Gonna Leave You” երգը: Գոռն իսկական ջեմ-սեշն ներկայացրեց. մի քանի “դո-մի-լյա”-ներ, եւ համերգը դուրս եկավ բոլոր սահմաններից ու իմպրովիզի վերածվեց:): Քիչ անց Գոռին բեմում միացավ Արամ MP3-ը: Նրանք միասին ներկայացրին Մադի Վոթերսի “Hoochie Coochie Man” բլյուզային ստանդարտը: Ջեմ-սեշնի “հավեսն” այն է, որ երգերը չեն ավարտվում, այլ ծնվում են մեկը մյուսի ետեւից ու շարունակում միմյանց: Վոկալային դուետն ու երաժիշտները շարունակելով ''իմպրովիզել''` նվագեցին  Սթիվի Ուանդերի, Էրիկ Քլեփթոնի, Ջեյմս Բրաունի երգացանկից երգեր: Գոռը չմոռացավ  նաեւ “The Temptations”-ի “Papa was a Rolling Stone'' երգը: Garik Papoyan Բեմի ետեւում մի մեծ պաստառ էր փակցված, որի վրա ''Ռոք սերունդ'' անվանման տակ պատկերված էին` ժայռապատկերների վրա փորագրված նախամարդ հիշեցնող երաժիշտներ: “Rock Serund” արտահայտությամբ շապիկներ էին կրում նաեւ Գարիկն ու Կարենը: “Սա ինձ համար գաղափարախոսություն է ու նպատակ, որ Հայաստանում ձեւավորվի այդ ռոք սերունդ կոչվածը: Այնքան եմ ուզում` դա հետագայում լեյբլի վերածվի ու օգնի սկսնակ ռոք երաժիշտներին ու հնարավորություն տա զարգացնել երաժշտական այդ ոճը”,- պատմեց Գարիկը: Երբ երաժիշտը կիսվել է այս մտքերով Կարենի հետ, կիթառահարն  առաջարկել է կայանալիք ջեմ-սեշնը համարել “Ռոք սերունդ” կոչվածի մեկնարկը:): Ի դեպ, ջեմ-սեշնի կազմակերպիչներից Հրաչուհի Բարսեղյանը մի գաղտնիք բացեց. հնարավոր է` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երեւան ժամանի նաեւ “Дети Пикассо’’-ի Գայան:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW