×


Կուբայական ծնունդ:)

Կուբայական ծնունդ:)

“Իսպանական կենտրոնը” նշեց 7-ամյակը Կուբացի Ջորդանոն սեպտեմբերից Երեւանում է: Կարիբյան սիրողական պարերի դպրոցի պարուսույցը մի կերպ է դիմանում երեւանյան սառը եղանակին, փոխարենը “հալվում” է հայ ընկերների ցուցաբերած ջերմությունից: Ակումբային կյանքի սիրահարին դուր չի գալիս, որ հայկական փարթիները շուտ են ավարտվում, իսկ կրքոտ հայուհիների համար խենթանում է. “Շատ գրավիչ են աղջիկները. գայթակղությանը մի կերպ եմ դիմանում, բայց Կուբայում բնակվող տղաս ու ընտանիքս ինձ համար  առաջնային են”: Ashot Parsyan & Jordano Ջորդանոն նույն Կուբանոն է` “Իսպանական կենտրոնի” ներկայիս բրենդը:), Երեւանում հյուրընկալվում է կենտրոնի հիմնադիր նախագահ Աշոտ Փարսյանի հրավերով, հայերին սալսա պարել է սովորեցնում, արդյունքներից էլ չի դժգոհում. “Հայուհիները ճկուն են, շուտ են շարժումները սովորում: Կարեւորը` պետք է կարողանալ խնդիրները թողնել տանը եւ փորձել պարից հաճույք ստանալ, զվարճանալ: Ես էլ ամեն օրս ապրում եմ որպես կյանքիս վերջին օրը:)”,- ասաց Կուբանոն`  հույս հայտնելով, որ ապագայում իր ներկայացրած պարային ոճը Հայաստանում մասսայական կդառնա: Աշխարհի կեսը իսպանական մշակույթը “կերել” է, հայերը վայելում են :) Կուբացին “Իսպանական կենտրոնի” ու հայերի կյանքում ներկա պահի հետաքրքրությունն ու նորույթն է, իսկ կենտրոնը 7 տարվա պատմություն ունի. 2003 թվականի դեկտեմբերի 15-ին է հիմնադրվել: Տարեդարձի կապակցությամբ երեկ “Kami” ակումբը “Կուբա բար”-ի էր վերածվել:): Կրթամշակութային հասարակական կազմակերպության ստեղծման հիմքում փարթիներն ու իսպաներեն լեզվի ուսուցումն է: “Աշխարհի կեսը իսպանական մշակույթը “կերել” է, այնինչ հայերի տեղեկացվածության մակարդակը զրո էր: Երեկույթների ժամանակ լատինաամերիկյանի հետ կապ չունեցող երաժշտություն են միացնում, անհասկանալի սալսա պարում… Մենք, Կուբայում, Մեքսիկայում ֆիլմեր նկարահանելով ու շատ այլ ձեւերով, փորձում ենք ծանոթացնել այս աշխարհին”,- ասաց կենտրոնի հիմնադիր նախագահ Աշոտ Փարսյանը: Տոնական տորթը Նրա խոսքերով` “Իսպանական կենտրոնում” դասավանդում են բացառապես իսպանախոսներ. “Իսպանիայից, Արգենտինայից, Պերուից, Վենեսուելայից դասախոսներ ենք ունեցել: Ֆիլմերի ցուցադրություններ ենք կազմակերպում, տարբեր փառատոներ` անգամ խոհանոցի, ռադիոհաղորդումներ, պարի դպրոց… Վերջին նախագիծը պարային հեռուստաշոուն է` հենց Կուբանոյի մասնակցությամբ”: Պատվո հյուպատոսն ու խաղողի հատիկները:) Աշոտ Փարսյանը վարժ խոսում է իսպաներեն, սիրողական մակարդակով սալսա է պարում` համարելով այդ պարի մեջ շատ սեր կա, կասկածում է` ընտրյալը իսպանուհի կլինի, բայց չի էլ բացառում, դեմ չի լինի որեւէ իսպանախոս երկրի պատո հյուպատոս դառնալ:). “Ուզում եմ մնալ Հայաստանում ու շարունակել այստեղ ներկայացնել իսպանականը: Պատվո հյուպատոսը իր հաշվին որեւէ երկիր է ներկայացնում հայրենիքում”: Նա անգամ Ամանորը իսպանական ձեւով է նշում:). “Նոր տարվա գիշերը 00:00-ի տասներկու զարկի հետ ամիսները խորհրդանշող խաղողի մեկ հատիկ են ուտում. հնարավոր է` հունվարը թթու լինի, մեկ այլ ամիսը` քաղցր:)”: Ashot Parsyan Հայերին դուր է գալիս Հայաստանում Իսպանիայի դեսպանատուն չկա, կենտրոնը Մշակույթի նախարարության աջակցությունն էլ չունի. “Իրենք հետաքրքրված չեն: “Իսպանական կենտրոնը” ոչ ՀՀ կառավարությունից, ոչ իսպանախոս երկրներից, ոչ էլ որեւէ հիմնադրամից կախում չունի: Մենապետի պես եմ:): Սկզբում արածս ինձ համար հոբբի էր, որ վերածվեց աշխատանքի: Կարեւորը` բարի բան կա մեջը. մարդկանց դուր է գալիս իսպանական ձեւով ժամանցը”,- ասաց Աշոտ Փարսյանը: “Իսպանական կենտրոնի” տարեդարձները մինչ այս գրասենյակային պայմաններում են նշվել, 7-րդը իսպանասեր հասարակությունը, ինչպես արդեն նշվեց, ակումբային վիճակներում անցկացրեց` կրքոտ լատինամերիկյան պարեր. Կուբանոն իրեն շատ լավ էր զգում:), տորթ, շամպայն, լավ տրամադրություն: Ի դեպ, սալսայի վարպետից պարզեցինք, որ կուբացի տղաները եւս հանդիպելուց միմյանց ջերմ համբուրելու “մանիակ” են:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին