×


Հ.Տ. Հայկո

Հ.Տ. Հայկո

Սկանդալային նոր տեսահոլովակ` մեծահասակների համար “Պրոֆեսոր Մարգարյան” երգի հիման վրա է նկարահանվել Հ.Տ. Հայկոյի նոր տեսահոլովակը: “Երկու տարբերակ ունենք. մեկը` հեռուստատեսային, մյուսը` “YouTube-ացու”, որտեղ կլինեն հայհոյանքներ ու վատ տեսարաններ”,-BRAVO.am-ին ասել է ռեփերը: “Պրոֆեսոր Մարգարյանը”, բնականաբար,  Հ.Տ.-ի հեղինակային երգն է,  ռեփերի երրորդ` համանուն ալբոմից առաջին սինգլը:): “Կրկին իմ ոճում եմ լինելու, բայց ավելի կատարելագործված` իմաստային առումով եւ մատուցման ձեւով”: HT Hayko Հ.Տ. Հայկոն արտաքին տեսքում էլ փոփոխություն ունի. մի օր զարթնել ու ինքն իրեն ասել է` պետք է իմիջը փոխի. “Դա անում եմ  ինչպես հանդիսատեսի, այնպես էլ ինձ համար: Ոճովս ինքս եմ զբաղվում: Իսկ  փոփոխությունները պետք են, որ հետաքրքրությունը չկորչի”: Երգի մասին խոսելով` ռեփերը հետեւյալն է ասել. “Պրոֆեսոր Մարգարյանը ստի դեմ պայքարող մի երեւույթ է: Ցույց ենք տալիս ստի բացասական հետեւանքները, ներարկելով ճիշտը` փորձում  ենք վերացնել սուտը”: Սկանդալային տեսահոլովակը նկարահանել է  Սերժ Գաբյանը: “Սիմվոլիզմով լի գործ է, բավական ծանր ու հետաքրքիր, որը խորհուրդ չի տրվում դիտել մինչեւ 18 տարեկաններին”,-BRAVO.am-ին ասել է ռեժիսորը: Հ.Տ. Հայկոյի նոր տեսահոլովակի հերոսուհին Տեսահոլովակում գրաֆիկական միջամտություն էլ կլինի: Սերժի խոսքերով` որոշ կադրեր առանց գրաֆիկայի հնարավոր չէ ստանալ: “Պրոֆեսոր Մարգարյան”-ի ռեժիսորը հայկական տեսահոլովակների մեջ մինչ օրս նման գործ չի տեսել. “Արտասահմանյանում էլ քիչ է հանդիպում: Նման գործեր ստեղծվել են 90-ականներին` “underground”-ային ռոք-խմբերի կողմից, որոնք հանրությանը հասանելի չեն եղել”: “Պրոֆեսոր Մարգարյան”-ը պատրաստ կլինի սեպտեմբերի վեջին: Տեսահոլովակի "teaser"-ը կարող եք դիտել ստորեւ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին