×


Համբույրի միջազգային օր

Համբույրի միջազգային օր

Այսօր շատ ու հաճախ համբուրվեք:) Հուլիսի 6-ը համբույրի միջազգային օրն է: Համբույրի պաշտոնական տոնի հեղինակները բրիտանացիներն են: Հենց Մեծ Բրիտանիայում XIX դարի վերջում որոշվեց. համբույրն այնպիսի կարեւոր, անփոխարինելի եւ հուզիչ երեւույթ է, որ չի կարելի հատուկ օր չնվիրել եւ չհամբուրվել՝ որքան ուզում ես :): Մի քանի տարի առաջ Միացյալ ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ընդունեց այս տոնը: Victoria and David Beckham Ամբողջ աշխարհում այսօր մարդիկ ավելի շատ ու ավելի հաճախ են համբուրվելու: Ի դեպ, աշխարհի տարբեր մասերում այսօր այս տոնի առթիվ տեղի են ունենում տարբեր տոնակատարություններ, մրցույթներ: Հաճախ խաղարկվում են տարբեր մրցանակներ ամենաերկարատեւ, ամենագեղեցիկ, ամենաանսովոր համբույրի համար: Այդպես, 1990 թվականին նման մրցույթներից մեկի ընթացքում ամերիկացի Ա. Վոլֆրամը Մինեսոտա նահանգից 8 ժամվա ընթացքում հասցրել է համբուրել 8000 հոգու՝ յուրաքանչյուրին 3,6 վայրկյան: William and Catherine Էկրանի վրա առաջին համբույրը ցուցադրվել է 1896 թվականին: 30-վայրկյանանոց տեսանյութում առաջին համբույրի հեղինակներն են դարձել Մեյ Իրվինը եւ Ջոն Ռայը: Ամենից շատ համբույրներ գրանցվել են 1926 թվականին նկարահանված “Դոն Ժուան” ֆիլմում` մոտավորապես 191 համբույր: Կինոյի պատմության մեջ ամենից երկար համբույրը գրանցվել է “Դու Հիմա Բանակում ես” ֆիլմում` դերասաններ Ռեջիս Թումի եւ Ջեյն Վայմենի համբույրը տեւել է 185 վայրկյան: Ի դեպ, փետրվարի 12-ին` Սիրահարների տոնի նախօրեին եւս նշվում է համբույրի օր: Սակայն կանոնները չեն արգելում ձեզ սկսել համբուրվել այսօր եւ շարունակել անել դա մինչեւ Սուրբ Վալենտինի տոնը: Այն պարզ պատճառով, որ կանոններ պարզապես չկան:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` համացանցից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին