Ռեգգի-բենդը հանդիսատեսի հետ նշեց տարեդարձը:) Երեւանյան ցուրտն երեկ չխանգարեց “Ռեինկարնացիա”-ի հավատարիմ երկրպագուներին եւ ռեգգի երաժշտության սիրահարներին հավաքվել եւ համախմբվել Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքի առջեւ` բենդի 10-ամյա հոբելյանը տոնելու: Հանդիսատեսը մոտ մեկ ժամ սպասեց սիրելի խմբին: Ուշացմամբ, բայց, այնուամենայնիվ, Ազատության հրապարակը ռեգգիոտվեց:): Տարեդարձի համերգի վայրը խորհրդանշական էր. “The Reincarnation”-ի պատմությունը սկսվել է հենց Սպենդիարյանի արձանի հետեւի մասում, որտեղ երիտասարդ Ռոլանդը ծանոթացել է խմբի մյուս անդամների հետ: Այդ ժամանակ նրանք չորսն էին, այժմ ութ հոգով են հանդես գալիս`Ռոլանդը, Դավիթը, Հայկը, Մարեկը եւ չորս Արթուրները: Տղաներն իրենց արդեն “Ռեինկարնեյշն օրքեստրա” են անվանում: Նրանք սկսել են ռոքից` 2006 թվականին անցնելով ռեգգիի, իսկ հիմա իրենց ներկայացրած երաժշտությունը բնութագրում են որպես ավանգարդ-ֆոլք: “Այս տասը տարիների ընթացքում չենք հասցրել շատ-շատ ալբոմներ թողարկել, բայց միշտ աշխատում ենք: Դեռ ավելի շատ համերգներ ենք ունենալու բոլորի համար` բացօթյա ու անվճար”,- ասում է խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը: 10-ամյակին նվիրված համերգին հնչեցին հին ու սիրված հիթեր: Համերգը բացեց “Yere1’’ երգը: Հավաքվածները եւս ձայնակցում էին Ռոլանդին: Ի դեպ, նա խոստովանում է, որ դա պարզապես երգ չէ, իր համար “Երեւանն, իրոք, համար մեկ քաղաքն է աշխարհում”:): Հնչեցին նաեւ նոր երգեր, որոնք ընդգրկվելու են առաջիկայում թողարկվելիք նոր ձայնասկավառակում: Այն “դաբլ” ալբոմ է, այսինքն` երկուսը` մեկում: Նոր ձայնասկավառակները կլինեն խմբի համար չորրորդն ու հինգերորդը: Սեփական տարեդարձի կապակցությամբ` ռեգգի-բենդը նվեր է պատրաստել երկրպագուների համար: Մոտ 15 օրից “Ռեինկարնացիան’’ կներկայանա նոր տեսահոլովակով, որի նկարահանումներն ընթացել են հենց հոբելյանական համերգի ժամանակ ;): BRAVO.am-ը շնորհավորում է “The Reincarnation”-ին եւ մաղթում տասնյակավոր հոբելյանական համերգներ:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: