×


Մաքսիմ Վենգերով

Մաքսիմ Վենգերով

Մաեստրոյի երեւանյան համերգը Մի քանի օր առաջ խոստացել էինք պատմել ձեզ հանրահռչակ ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովի հայաստանյան առաջին համերգի մանրամասները: Եվ հենց հիմա կատարում ենք մեր խոստումը :): Փետրվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր եւ ջութակահար, երկու “Գրեմմիի”, չորս “Edison Award”-ի եւ այլ մրցանակների արժանացած Մաքսիմ Վենգրովի համերգը: Maxim Vengerov Դիրիժորական վահանակի մոտ Մաքսիմ Վենգերովը ելույթ ունեցավ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Ներկայացվեց Ռիմսկի-Կորսոկովի “Մեծ Զատկի” ռուսական նախերգանքը: Սիբելիուսի ջութակի կոնցերտը ներկայացնելու ընթացքում բեմ դուրս եկավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող, լեհ ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին: Ընդմիջումից հետո Վենգերովը եւ նվագախումբը հանդիսատեսի համար կատարեցին Ռիմսկի-Կորսոկովի “Շահրիզադեն»: Իսկ հետո տեղի ունեցավ ամենամեծ անակնկալը: Ծափահարությունների ներքո բեմ դուրս եկավ Մաքսիմ Վենգերովը իր ջութակով եւ Յարոսլավ Նադրզիցկու հետ միասին կատարեց Բախի` ջութակի համար կոնցերտը: Maxim Vengerov & Yaroslav Nadrzickin Լեփ-լեցուն համերգասրահ, հոտնկայս ծափահարություններ, բրավոներ, բացականչություններ ու ծաղիկներ: Ու թվում է, թե համերգը արդեն մոտեցել է իր ավարտին, ու անակնկալներ այլեւս չեն լինելու, բայց Մաքսիմ Վենգերովը կրկին վերադառնում է, դիրիժորական վահանակի մոտ կարծես պարելով բարձրացնում է ձեռքը, ու դահլիճում թնդում է Արամ Խաչատրյանի “Գայանե” բալետից մի հատված: Ու հենց այս կատարումից հետո հանրահռչակ ջութակահարը ասում է. “Շնորհակալ եմ ու երջանիկ, որ այստեղ եմ, ես ինձ կիսով չափ հայ եմ զգում” :): Maxim Vengerov “Առաջին անգամ Հայաստանում աշխարհահռչակ Մաքսիմ Վենգերովը ելույթ ունեցավ երիտասարդական նվագախմբի հետ, ու իրենց մոտ ստացվեց: Մաեստրո Վենգերովը պրոֆեսիոնալիզմի շատ բարձր մակարդակ ցուցաբերեց, նա ոչ թե պարզապես եկավ եւ ելույթ ունեցավ նվագախմբի հետ, նրանք մոտ 6 փորձ ունեցան”,- համերգից հետո պատմեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը: Sergey Smbatyan “Ինձ շատ հաճելի է գտնվել Երեւանում ու համագործակցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, հիասքանչ երիտասարդ երաժիշտներ են, իսկական հաճույք է աշխատել նրանց հետ: Ես շնորհակալ եմ իմ նոր ընկերոջը, հիասքանչ անձնավորությանը եւ երաժշտին` Սերգեյ Սմբատյանին` Հայաստանում ելույթ ունենալու պատիվ ընձեռելու համար”,- իր տպավորությունների մասին պատմեց Մաքսիմ Վենգերովը: Տեքստը` Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի  /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW