×


Միկա Նյութոն

Միկա Նյութոն

“Երեւանում մթնոլորտը շատ ջերմ  է” “Եվրատեսիլ 2011” երգի մրցույթի պրոմո- արշավի շրջանակներում Սան Մարինոյի, Ուկրաինայի եւ Մալթայի մասնակիցների Երեւան այցի մասին  պատմել ենք ձեզ` http://www.bravo.am/news/%E2%80%9C%D5%A5%D5%BE%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB%D5%AC-2011%E2%80%9D/ : Այսօր արդեն այս նորությունը բուռն քննարկում է ուկրաինական մամուլը: Mika Nyuton Հայաստանյան այցից հետո` մարտի 29-ին հայտնի ուկրաինացի երգչուհի Միկա Նյութոնը մեծ տպավորություններով վերադարձել է հայրենիք: “Երկու օրվա ընթացքում շատ ընկերացա Մալթայի, Սան Մարինոյի և, իհարկե, Հայաստանի մասնակիցների հետ: Էմմիի հետ հասցրինք զբոսնել Երեւանում եւ հայկական ազգային ուտեստներ համտեսել:)”,- պատմում է Միկա Նյութոնը: Նա տեղական մամուլին  նաեւ պատմել է  Հայաստանի “Ազգային երաժշտական մրցանակաբաշխության” ընթացքում իր ելույթի մասին: Հիշեցնենք,  մրցանակաբաշխությանը նա ներկայացրել էր իր “Angel’’ երգը եւ բուռն ծափահարությունների արժանացել: Ուկրաինական մամուլը առանձնահատուկ նշում է, որ մրցանակաբաշխությունը դիտել են մոտ 200 երկրում: Mika Nyuton “Երեւանում մթնոլորտը շատ ջերմ է: Պատճառը միայն տաք ջերմաստիճանը չէ: Մարդիկ շատ հյուրընկալ են ու ջերմ. շատ են ժպտում, միշտ պատրաստակամ են օգնել, կերակրել, քնելու տեղ տալ: Ես էլ իմ կողմից Ուկրաինա եմ հրավիրել Էմմիին, Սենիթին ու Գլենին”,- պատմում է Միկա Նյութոնը: Միկան խոստովանել է, որ դատարկ ձեռքերով չի վերադարձել Երեւանից. նվերներ է  տարել ընկերների համար` բաստուրմա, կոնյակ եւ ծիրանի գինի:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`www.muz.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW