×


Նազենի, Արեւիկ եւ Անի

Նազենի, Արեւիկ եւ Անի

Ո՞վ է խաղում աղջիկների անվան հետ Երեւանում վերջերս կայացել է  “Ռուսական սիլուետ” մրցույթի հայաստանյան կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքում էլ ժյուրիի ընտրությամբ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած դիզայներները Հայաստանը ներկայացնում են Ռուսաստանում անցկացվող եզրափակչում: “Կրկնօրինակումներ ու արվամոլային կերպարներ” վերնագրի ներքո թեմային անդրադարձած “Իրավունք” -ը հետեւյալն էր գրել. “Ներկա գտնվելով մրցույթին` մեկ անգամ եւս  համոզվեցինք, որ միեւնույն է, Հայաստանում ոչ մի մրցույթում արդարացի չեն ընտրվում լավագույնները, ինչպես նաեւ` ժյուրիի անդամները: Nazeni Hovhannisyan Որքան էլ կազմակերպիչները նախօրոք ժյուրիի որոշ անդամների “սովորեցրած” լինեին, թե որ համարի տակ հանդես եկող դիզայների եւ նրա հավաքածուի օգտին քվեարկեն, միեւնույն է, ժյուրիի որոշ անդամներ, մասնավորապես` հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, “Ես”ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը եւ դիզայներ Արեւիկ Սիմոնյանը դասը չսերտած աշակերտի էին նման: Յուրաքանչյուր դիզայների հավաքածուի ցուցադրությունից հետո, ձգվելով դեպի կողքի նստարանին նստած կազմակերպիչների թղթիկները, արտագրում էին, թե ում օգտին հավանություն տան: Դա դեռ բավական չէր, վերջիններս բարձրաձայն ճշտում էին կազմակերպիչներից` տասնմե՞կն էր, թե՞ տասնյոթը...”: Հրապարակումից օրեր անց, ինչպես ինքն է ասում, նյութին շատ պատահական հանդիպել է  “Ե՞ս Yes!” ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը. “Թեմային կատարած անդրադարձը ամբողջությամբ փաստերի խեղաթյուրում էր, հերյուրանք, նյութի ոչ պրոֆեսիոնալ մատուցում, որի հեղինակը, ներկա լինելով ավելի քան 5 ժամ տեւած մրցույթ-ցուցադրությանը, ոչինչ չէր ընկալել կամ փորձել ճշտել կազմակերպիչներից ու գրել էր մի բան, որը շատ հեռու է իրականությունից”: Arevik Simonyan BRAVO.am-ին Անի Քոչարը պատմել է, որ մրցույթը բաղկացած է եղել երկու մասից` մոդելավորողների եւ մոդելների, ժյուրի անդամներն էլ եղել են առանձին, իրարից անկախ ու յուրաքանչյուրը գնահատել է ըստ իրեն տրված` մոդելներին կամ մոդելավորողներին գնահատելու լիազորության: Անի Քոչարի խոսքերով` այս տարի մրցույթին մասնակցել են նաեւ ոչ պրոֆեսիոնալ, սկսնակ մոդելներ, որոնցից եւս պետք է ընտրվեին լավագույնները, բայց քանի որ “ժյուրիի անդամները նրանց անունները չեն իմացել, իսկ սկսնակ մոդելների վրա չի եղել համարակալում, ժյուրին ստիպված է եղել մասնակցի թիվը հարցնել կազմակերպիչներից”: “Այդ լրագրող կոչվածն իր տեսածից շատ ոգեւորված, ասես հայտնագործություն է արել, գնացել է խմբագրություն եւ գրել, թե Անի Քոչարը, Նազենին ու Արեւիկը դասը չսերտած աշակերտի էին նման` չհասկանալով, որ մենք հարցրել ենք մասնակցի թիվը, իսկ գնահատելու հարցում մենք միանշանակ ազատ էինք: Իսկ իր մատնանշած բաներն արվում են գաղտնի` փակ դռների ետեւում”,-BRAVO.am-ին ասել է Անի Քոչարը: Նյութը կարդալուց հետո ամսագրի խմբագիրը  դիմել է հեղինակին, թերթի խմբագրությանը, պատմել իրողությունն ու ասել, որ զրպարտության համար պատասխան նյութ է պետք, ստացել է, իր խոսքերով, հետեւյալ պատասխանը. “Մենք երբեք հերքում չենք տպագրում”: “Ասել են, որ պատասխան նյութ կլինի, եթե այնտեղ ես փնովեմ միջոցառման կազմակերպչին` “Ատեքս” նորաձեւության կենտրոնին”,- հավելել է Անի Քոչարը: Ani Qochar BRAVO.am-ի հետ զրույցում Անի Քոչարն ասել է, որ իր հասցեին հնչած զրպարտության եւ բարի համբավի արատավորման համար դատարան չի դիմում երկու պատճառով. “Շուտով պատրաստվում եմ մայր դառնալ եւ չեմ ուզում մտնել դատական գործընթացների մեջ, ինչպես նաեւ` ելնելով մասնագիտական-գործընկերային էթիկայից”:  Իր անձնական կայքում  երկրորդ պատճառի վերաբերյալ Անին հետեւյալն է  հավելել. “Թեեւ վերջիններս սրանից այնքան հեռու են, որքան կովը Մոցարտի երաժշտությունից”: Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը BRAVO.am-ին ասել է, որ չի կարեւորում այդ նյութն ու չի մտածել դատարան դիմելու մասին. “Ամեն ինչ չէ, որ դատարանով է որոշվում: Սա մասնագիտական սխալ է, լուրջ թերացում, եւ ես ցավում եմ այս անգրագիտության համար: Ես այդ լրագրողին չեմ ճանաչում, միգուցե նա ունի մասնագիտական որակներ, բայց այս նյութից դատելով` պետք է ասեմ, որ այն դիլետանտություն է”: “Նման բաներն արվում են բոլորի աչքից հեռու, ուղղակի ծիծաղելի է: Մենք այդ մրցույթից ոչինչ չենք ստացել, ուղղակի տրամադրել ենք մեր ժամանակից մի հատված, որի արդյունքում ունենք վատ նյութ: Չի կարելի խաղալ մարդկանց անվան հետ...”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել  է  Նազենի Հովհաննիսյանը: Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին