×


Նկարների արտատպություններ

Նկարների արտատպություններ

Արվեստի գործերն այլեւս հասանելի են բոլորին:) “Սասունցի Դավիթ” էպոսի քոչարյան նկարազարդումներով այսուհետ կարող ես հիանալ ոչ միայն թանգարանում: Սասունցի Դավթին եւ Քուռկիկ Ջալալուն պատկերող նկարը հնարավոր է ձեռք բերել ընդամենը 950 դոլարին համարժեք դրամով:): Արվեստի գործերը արդեն նաեւ Հայաստանում կմասսայականացվեն արտատպությունների ձեւով: Արտատպություններից “Fine Art Print-ը հնարավորություն է ընձեռում նկարիչների աշխատանքները վերարտադրել գունային եւ տոնային նրբություններով` տպագրությունը առավելագույն մոտեցնելով բնօրինակին: Համակարգչային տեխնիկայով ստացված ժամանակակից արտատպությունները աշխարհում մեծ վաճառք ունեն: Տպագրությունը իրականացվում է թանկարժեք հատուկ նկարչական նյութերով: Մոտ երկու հարյուր տարի պահպանման ժամկետով նկարները ջրակայուն են, թուղթը չի դեղնում”,- ասաց գեղանկարիչ Մուշեղ Հովհաննիսյանը: “MushArt” ստուդիայի հիմնադիր տնօրենը նշում է` արտատպությունների տեխնոլոգիան Միացյալ Նահանգներում է սովորել: Lala Martirosyan-Qochar 250 տպաքանակով, կնքված եւ հատուկ հավաստագրով “Սասունցի Դավիթ” էպոսի քոչարյան նկարազարդումների արտատպությունները կարող եք ձեռք բերել Երվանդ Քոչարի տուն-թանգարանից: Լալա Մարտիրոսյան-Քոչարը հուսով է` 1939 թվականին գեղանկարիչ-արձանագործի էպոսի մեկնաբանությունները տեղ կգտնեն Արցախի, Գյումրու եւ շատ այլ քաղաքների պատկերասրահներում, մարդկանց բնակարաններում, աշխատավայրերում: “Այնպիսի տպավորություն է` Քոչարը վերարտադրել է հայկական լեռնաշխարհում ժայռապատկերների ձեւով իբրեւ թե պահպանված հարթաքանդակներ, որոնք պատմում են Սասնա դյուցազունների քաջագործությունները: Շատ այցելուներ հարցնում են` որտեղ կարող են տեսնել օրիգինալները ժայռապատկերների վրա”,- ասաց Քոչարի թանգարանի տնօրենը: Դեկտեմբերի 15-ին Երվանդ Քոչարի տուն-թանգարանում ներկայացվեցին “Սասունցի Դավիթ” էպոսի յոթ նկարազարդումների եւ Տիգրան Մեծ արքայի դիմանկարի արտատպությունները: Արտատպություններ Արդյունքը գնահատելու էին եկել ՀՀ վարչապետի եւ պաշտպանության նախարարի տիկնայք: “Շատ զգացված ու հպարտ եմ, որ Երվանդ Քոչարի գործերը փորձել են տպել եւ ժամանակակից շունչ հաղորդել: Իհարկե, շատերը կցանկանան ձեռք բերել վերջինները: Մատաղ սերնդի համար էլ դաստիարակող նշանակություն կունենա”,- ասաց Սեյրան Օհանյանի կինը` նշելով, որ մեծ հպարտությամբ արտատպություններից մեկը ձեռք կբերի: Քոչարի արվեստը տարածելու նպատակով կարտատպվեն արվեստագետի շատ այլ ստեղծագործություններ: Էպոսի նկարազարդումների վաճառքի հասույթի տասը տոկոսը թանգարանը փոխանցելու է Չարենցավանի Ե. Քոչարի անվան դպրոցին` Քոչարի դասասենյակ ստեղծելու նպատակով: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին