×


Շակիրա

Շակիրա

Օբամայի խորհրդականն այլ բանի կարիք ունի Շակիրան ճանաչվել է “Տարվա մարդ” այս ամիս տեղի ունեցած  “Latin Grammy’’ մրցանակաբաշխության ժամանակ: Աշխարհի ամենասեքսուալ եւ գրավիչ կանանցից մեկի` նման կոչում ստանալու պատճառները շատ են;): Նախ` սկսելով տարին փոփ-երգչուհու կարգավիճակում` Շակիրան ավարտում է 2011-ն արդեն որպես ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի` կրթության գծով խորհրդական: Shakira Այս փաստը շլացուցիչ շողք է գցում երգչուհու մնացած նվաճումների վրա, որոնք եւս քիչ չեն`  մեծ վաճառքներ ունեցող “Sun Comes Out’’ ձայնասկավառակ, Twitter-ում  10 միլիոն հետեւող եւ 41 միլիոն “լայք’’ Facebook-ում: “Billboard”-ի լրագրողներից մեկի` երգչուհու ապագա պլանների մասին հարցին Շակիրան հետեւյալն է պատասխանել. “Արդեն սկսել եմ աշխատել նոր երգերի վրա: Երկու` Մայամիում եւ Բարսելոնում գտնվող ստուդիայում եմ ձայնագրելու դրանք: Պատրաստվում եմ համագործակցել տարբեր պրոդյուսերների եւ երաժիշտների հետ: Շատ եմ կարոտել ձայնագրման ստուդիան, երգեր ձայնագրելու կարիք ունեմ’’:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Kp

Կարդալ ավելին

Quality Sign BW