“Խեր լինի, հիշեցին ինձ” “Ես չեմ երդվել ու կվերադառնամ հայրենիք”. այս տողերն այսօր գրել է երգչուհի Շպռօտը, ով ներկա շրջանում բնակվում է Լոս-Անջելեսում: Երգչուհու` նման հայտարարության առիթ է հանդիսացել մամուլում վերջերս հրապարակված այն տեղեկությունը, թե Շպռօտը երդվել է այլեւս հայրենիք չվերադառնալ, իսկ Հայաստանը լքել է սոցիալական ծանր վիճակից դրդված: Ի պատասխան թերթում տպագրված այլ մանրամասների` էպոտաժային երգչուհին “Facebook”-ի իր էջում նաեւ հետեւյալն է գրել. “Իսկ ինչ վերաբերում է CD-ների խանութում իմ աշխատանքին, դա վաղուց էր: Նյու Յորքում բարմեն եմ աշխատել, Մանհեթնի հյուրանոցներում` հավաքարար եւ մատուցող: Հիմա աշխատում եմ բժշկական օֆիսում, վերջում էլ մաքրում եմ ամբողջ օֆիսը”: Շպռօտը նաեւ նշել է, որ “չի ստեղծագործում, բեմն էլ շատ կարոտում է”: “Վերջապես բնակարան եմ վարձել եւ ապրում եմ մենակ, համեցեք”,- հավելել է երգչուհին: Բավական երկար ժամանակ ասպարեզում չերեւացող Շպռօտը գրել է նաեւ հետեւյալը. “Խեր լինի, ես ինչի՞ սենց միանգամից հիշեցին ինձ:)” Լուսանկարները` Շպռօտի անձնական արխիվից BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: