×


Շտրուդել

Շտրուդել

36 մետրանոց վիեննական հսկան` Երեւանում :) Պարզվում է` Երեւանում վիեննական շտրուդել շատ են սիրում: 36 մետր երկարությամբ շտրուդելը  հայերն ուտում են ժամում 10 մետր արագությամբ, ինչի ապացույցն է  սեպտեմբերի 29-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի բացօթյա սրճարանում կայացած հյուրասիրություն-վաճառքը:): Գնելով մեկ կտոր շտրուդել, որը կազմակերպիչների հավաստմամբ` սովորականից մատչելի էր, միջոցառման մասնակիցները երկու կտրոնի վրա լրացնում էին իրենց տվյալները եւ դրանցից մեկը հանձնում կազմակերպիչներին`անհամբեր սպասելով վիճակահանությանը, որի համար մի շարք մրցանակներ էին նախատեսված: Կովկասի ամենաերկար` 36 մետրանոց շտրուդելը 36 մետր երկարություն ունեցող շտրուդելը չորս օրվա ընթացքում պատրաստել էին երեք խոհարար: Վիեննական ոճով պատրաստված հսկան կշռում էր 150կգ: Ավստրիայի խորհրդանիշ համարվող ուտեստը Հայաստանում արդեն չորրորդ անգամ է հանրության ուշադրությանը ներկայացվում, նպատակը ավստրիական մշակույթին ծանոթացնելն ու մարդկանց հաճելի պահեր պարգեւելն է: Վիեննական շտրուդելի հատուկ հյուրասիրություն էր կազմակերպվել “Օրրան” բարեգործական հիմնադրամի 20 երեխայի համար: Կովկասի ամենամեծ շտրուդելը շատ արագ վերջացել էր, ինչի արդյունքում խաղարկության մասնակիցները ստիպված էին մի քանի ժամ սպասել մինչեւ վիճակահանությունը, որի ընթացքում հայտնի դարձան ութ մրցանակի հաղթողները: Արկղից պահատական ընտրությամբ հանված առաջին կտրոնի հասցեատերը, ինչպես եղավ շատ այլ կտրոնների դեպում, ներկա չէր վիճակահանությանը: Նախնական պայմանավորվածության համաձայն`մինչեւ երեքը հաշվելուց ու մասնակցի չներկայանալուց հետո շահող կտրոնը փոխարինվում էր մեկ ուրիշով: Զոլտան Կոնշանսկին, Կարեն Կազանչյանը եւ Լուկաս Նեգլեդին Նախատեսված ութ մրցանակի մեջ էին մտնում վիեննական քաղցր տորթը, հյուրանոցի ռեստորաններից մեկում 2 եւ 4 անձի համար նախատեսված ընթրիքի տոմսերը, կիրակնօրյա հանգիստը Թբիլիսիի “Մարիոթ” հյուրանոցում, խաղալիք ավտոմեքենան եւ գլխավոր մրցանակը` երկու անձի համար նախատեսված երկօրյա ուղեւորություն դեպի Վիեննա, որի հովանավորը “Ավստրիական ավիաուղիներ” ընկերությունն էր: Վիեննայի տոմսերին արժանացավ վիճակահանության մասին մոռացած եւ հյուրանոցի սրճարանում իր հանգիստը վայելող Կարեն Կազանչյանը. “Շատ անսպասելի էր ինձ համար, անունս սկզբում լսում էի, բայց չէի հասկանում` ինչ է կատարվում, շնորհակալ եմ նման միջոցառում կազմակերպելու համար, շտրուդելը հիասքանչ էր:)”- BRAVO.am-ին ասել է օրվա երջանիկը: Շտրուդելի հյուրասիրոթյուն Երեւանում Հյուրանոցի բակում հավաքվածներին Վաճառքի եւ մարկետինգի տնօրեն Զոլտան Կոնշանսկին ասաց, որ նման չափսի շտրուդել ուտելն արդեն իսկ հաճույք է. “Մնում է ձեզ հաջողություն մաղթել ու ասել, որ կհանդիպենք հաջորդ տարի` արդեն ավելի մեծ շտրուդելով:)”: “Շտրուդելի տոն մենք կազմակերպում ենք արդեն չորրորդ անգամ, նախորդ տարի այն 27 մետր երկարություն ուներ, այս տարի` 36, հույս ունեք , որ հաջորդ տարի մեր խոհարարները կպատրաստեն 50 մետր երկարություն ունեցող շտրուդել”,-BRAVO.am-ին ասել է “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի Մարկետինգի եւ վաճառքի տնօրենի օգնական Հասմիկ Մադաթյանը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW