×


Ոչ երկնային աստղերը

Ոչ երկնային աստղերը

Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը Մեկս երազում է ինքնաթիռ նստել, իսկ մյուսի համար անգամ սարսափելի է դրա մասին մտածելը: Եվ որքան էլ ինքնաթիռները գեղեցիկ լինեն երկնքում, շատերի համար իսկական դժոխք է դրանցով ճամփորդելը: Ապացուցված է, որ ինքնաթիռ նստող ամեն 3-րդ ուղեւորի կյանքն, այսպես ասած, աչքերի առջեւով է անցնում, իսկ ընդհանրապես յուրաքանչյուր ուղեւոր սթրեսային վիճակում է հայտնվում մինչեւ վայրէջքը: Ավիաֆոբիան աշխարհի ամենատարածված ֆոբիաներից է, որը, հավանաբար, առաջացել է ինքնաթիռների հետ: Ապրիլի 12-ի` Ավիացիայի եւ տիեզերագնացության միջազգային օրվա առթիվ էլ որոշեցինք խոսել այն հայտնի մարդկանցից, ովքեր ստիպված են հաճախ լինել “երկնքում”: Մենք փորձեցինք գտնել հայ հայտնիներից նրանց, ովքեր ունեն ավիաֆոբիա: Պարզվեց, որ, թեեւ նրանց մեջ շատ են նրանք, ովքեր վախենում են թռչելուց, սակայն դա ‎ֆոբիա հաստատ չես անվանի: Գոռ Սուջյան Gor Sujyan Գոռի ավիաֆոբիան էլ համեմատաբար նոր է առաջացել: “Մոտ 2 տարի առաջ Մոսկվա էի թռչում, եղանակային շատ վատ պայմաններ էին, ինքնաթիռն անընդհատ դղրդում էր, մի պահ ասես կյանքս աչքիս առաջ եկավ: Բայց դեռ այնպես չի եղել, որ հրաժարվեմ թռչելուց: Միայն, երբ զգում եմ, որ վախենում եմ, “տռաուռնի” երաժշտություն եմ միացնում, ուրիշը չունեմ էլ հեռախոսիս մեջ, մեկ էլ ինքնաթիռ նստելուց առաջ աղոթում եմ”,- նշեց Գոռը: Անուշիկ Ալավերդյան Anushik Alaverdyan Անուշիկի համար ինքնաթիռ նստելն ամեն անգամ պատմություն է դառնում: “Հենց ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի, սարսափելի գլխացավ է սկսվում, մինչեւ իջնելը ճակատս ու աչքերս բռնած եմ անցկացնում: Ինքնաթիռում էլ թռիչքի ընթացքում 10 րոպեն մեկ խաչակնքվում եմ, փորձում եմ զրուցել, շեղվել, բայց ոչ թալիսման, ոչ էլ ուրիշ նման բան չունեմ, ինձ հետ նույնիսկ խաչ չեմ վերցնում”,- խոստովանեց Անուշիկը: Սիլվա Հակոբյան Silva Hakobyan Սիլվան էլ թեեւ շատ չի վախենում թռչելուց, բայց երկար ճանապարհ գնալուց առաջ միշտ քնաբեր է ընդունում: “Սիլվան ամենաշատը վախեցել է Իրանի թռիչքի ժամանակ, երբ վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել, բայց կարճ ուղեւորությունների ընթացքում շատ չի վախենում: Մենք հիմնականում ընտանիքով ենք ճամփորդում եւ ամեն անգամ ինքնաթիռ նստելուց առաջ եկեղեցի ենք գնում”,- հավելեց Սիլվայի քույրը` Մանեն: Սամվել Գրիգորյան Samvel Grigoryan Սամվել Գրիգորյանը միանգամից խոստովանեց, որ վախենում է ինքնաթիռով թռչելուց եւ դրա համար էլ ունի լուրջ պատճառներ: “Կարծեմ 10 տարի առաջ էր` Ամստերդամ էի թռչում, շատ վտանգավոր դեպք եղավ ինքնաթիռում… Նյու-Յորքի դեպքերն էլ նպաստեցին, որ վախենամ թռիչքներից, դրան գումարվում է նաեւ բարձրությունից վախը: Թռիչքի ժամանակ միայն աղոթում եմ, որովհետեւ քնել չեմ կարողանում, եթե անգամ քնաբեր եմ խմում”,- պատմեց նա: Արսեն Սաֆարյան Arsen Safaryan Արսենը նշեց, որ նախկինում նման ‎ֆոբիա չի ունեցել` անգամ շատ երկարատեւ թռիչքների ժամանակ հանգիստ է եղել: “Առաջ զարմանում էի, երբ տեսնում էի մարդկանց, որ վախեցած, սփրթնած իջնում են ինքնաթիռից, բայց վերջերս ես էլ եմ սկսել խուսափել երկար թռիչքներից, ընդհանրապես աշխատում եմ շատ քիչ թռչել, միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Թու, թու, թու, ինքնաթիռում դեռ վտանգավոր իրավիճակում չեմ հայտնվել, կարծում եմ, վախս կապված է ընտանիքիս հանդեպ իմ ունեցած պատասխանատվության հետ: Եթե թռչում էլ եմ, նյարդերս թուլացնելու համար մի քիչ ալկոհոլ եմ օգտագործում”,- նշեց Արսենը: Ավիաֆոբիա ունեն եւ ինքնաթիռ գրեթե չեն նստում նաեւ երգչուհի Շերը, դերասաններ Ադրիանո Չելենտանոն, Վուպի Գոլդբերգը, Էդի Մերֆին եւ ուրիշներ: Եթե համաշխարհային հռչակ ունեցող աստղերը խոստովանում են այդ մասին, ապա շատ հայ հայտնիների հետ այս թեմայով խոսելիս տպավորություն է ստեղծվում, որ նրանք կամ սովորության համաձայն խուսափում են իրենց վախերի մասին բարձրաձայն խոսել, կամ էլ ինքնաթիռ այնքան ուշ-ուշ են նստում, որ չեն էլ զգացել ֆոբիա ունեն, թե` ոչ: Ավիաֆոբիա չունեցող` Նաիրա Գուլոյան Տեքստը`  “Ե՞ս Yes” ամսագրի Լուսանկարները` Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին