Երգչուհին` թիթեռնիկ :)
Անծանոթ երիտասարդ մի օր զանգել է Ջուսին ու ասել, որ հատուկ նրա համար երգ է գրել, Ջուսն էլ լսել է երգը, հավանել ու սիրով ընդունել նվերը: “Beauty of Life”-ի հիման վրա օրերս տեսահոլովակ է նկարահանվել: Ռեժիսորը Նարեկ Կտոյանն է, նկարահանումներն արել է Կարեն Գրիգորյանը, մոնտաժային ռեժիսորը Սիրակ Օհանյանն է:
“Երգի հեղինակն ու նվիրողը Հայկն է, խոսքերը գրել է Անինան: Երբ լսեցի այն, հասկացա, որ տեսահոլովակ պետք է ունենա”,- BRAVO.am-ին ասել է Ջուսը, ով նկարահանումներին մեծ ոգեւորությամբ է պատրաստվել:
Երգչուհին ներկայացել է երկու կերպարով, երկու անգամ զգեստափոխվել, փոխել սանրվածքն ու դիմահարդարումը: Ի դեպ, Ջուսի դիմահարդարումը թիթեռնիկ է հիշեցնում, ինչը նրա մեկնաբանությամբ հենց կյանքի գեղեցկությունն է արտահայտում:
“Սկզբում ցանկանում էի ռոմանտիկ կերպար ստեղծել: Հետո հասկացա, որ դա հետաքրքիր չէ, ինձնից սպասում են ավելի հետաքրքիր կերպար: Կլինեմ իմ ոճում, բայց մի քիչ ավելի նոր տեսքով ու գույներով:)”,- նշել է Ջուսը:
Տեսահոլովակում առաջնային դերում է փոքրիկ Մաշան, ում ցանկությունն, ըստ սյուժեի, Ջուսին նմանվելն է: “Մեզ պետք էր թիթիզ, ազատ ու տեսախցիկներից չվախեցող երեխա: Փոքրիկի արտաքին տեսքն ինձ այնքան էլ նման չէ, բայց կարեւորը նրա դերասանական խաղն է”,-ասել է երգչուհին:
“ Ջուսի երաժշտական ոճում փոփոխություն է եղել. սա ավելի թարմ երաժշտական մոտիվներով երգ է, հաուսին մոտ ու լաունջին ձգտող”,-նշել է Կարեն Գրիգորյանը:
Երգչուհու ցանկությամբ` յոթերորդ` “Beauty of Life” երգի տեսահոլովակը եթերում կլինի 2012-ի փետրվարի վերջին`ավետելով գարնանամուտը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/ եւ Ջուսի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: