Երգչուհին այլեւս չի՞ երգելու
Ռիհանան շրջագայությունների պատճառով չմասնակցեց “American Music Awards” մրցանակաբաշխությանը: Երգչուհին վերջերս որոշել էր իրեն արձակուրդ տալ` հանգստանալով Իտալիայում:
Այժմ Ռիռին փորձում է նոր հորիզոններ գրավել եւ համալրել հանրահայտ այն մարդկանց ցուցակն, ովքեր դիզայների կարիերա են սկսել: Երգչուհու երկրպագուներ, խուճապի չմատնվեք, աղջիկը չի դադարելու երգել ;):
Ռիհանան հագուստի հավաքածու է ստեղծել “Emporio Armani” ապրանքանիշի համար: Ի դեպ, հենց ինքն էլ հանդիսանում է բրենդի գովազդային դեմքը:
Չնայած, որ Ռիռիի բեմական, ինչպես նաեւ առօրյա հագուստները բավական անկեղծ եւ սեքսուալ են, երգչուհու ստեղծած հավաքածուն համեստ է ստացվել. ջինսե տաբատներ, սպորտային շապիկներ, որոնց վրա պատկերված են ապրանքանիշի եւ երգչուհու համատեղ լոգոն կամ երգչուհու լուսանկարը, իսկ էրոտիկ են միայն ներքնազգեստները:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
9,307





