Անկողնում` երգչուհու հետ:):
Ռիհանան նոր տեսահոլովակ է ներկայացրել: “California King Bed”-ը երգչուհու վեցերորդ սինգլն է “Loud” ձայնասկավառակից: Տեսահոլովակը նկարահանվել է Լոս-Անջելեսում, ռեժիսորը Էնթոնի Մանդլերն է: Երգը սիրահար զույգի բաժանման մասին է. Ռիհանան ներքնազգեստով անկողնում է հայտնվել կիսամերկ մոդելի հետ:
“California King Bed”-ի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու ցանկությունը Ռիհանայի երկրպագուներինն է, ովքեր երգն ընտրել են երկու օրում` 23-ամյա երգչուհու` փետրվարին Twitter-ի իր էջում բարձրացրած հարցի արդյունքում:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.dailymail.co.uk


×
6,084






