×


Ռոքը հանուն կյանքի

Ռոքը հանուն կյանքի

Empyray, The Beautified Project, Dorians, Dogma Տիկնիկային թատրոնում օրերս տեղի է ունեցել թվով երկրորդ ռոք-փառատոնը հանուն կյանքի` կազմակերպված “ՄամաՍյու’’ հիմնադրամի կողմից:  Կրկին անգամ ընկերները համախմբվել էին` օգնելու իրենց ընկերոջը` Սյու Սեպետչյանի մայրիկին: Sargis Manukyan Ի տարբերություն առաջին ռոք համերգի, այս անգամ կազմակերպիչներն որոշել էին ընդլայնել ելույթ ունեցող խմբերի ցանկը` ներառելով Հայաստանի սիրված ու հայտնի բենդերը: Այսպիսով,  իրենց ելույթներով հանդես են եկել  “Dorians’’, “Empyray’’, “The Beautified Project’’, “Dogma’’ խմբերը: Նրանց միացել են նաեւ “Lav Eli” խմբից Մհերն ու ընկերները, ինչպես նաեւ “Whisper’’ աղջիկների նորահայտ խումբը: Երեկոյի ընթացքում մարզիկները հանդես են եկել էքստրեմալ ուժային շոու-ծրագրով: Երեկոն վարել է DJ Vakcina-ն: “Labaratory’’ ընկերության հիմնադիր տնօրեն Արուսիկը աջակցում է հիմնադրամին. “Այս ամենը մեզ համար կոմերցիոն բնույթ չի կրում: Մենք փորձելու ենք ամեն կերպ աջակցել Սյուի մայրիկին` կյանքը փրկելու համար’’: Zara Խմբերը եւս բեմից ողջունել են նախագիծը` պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել եւ մասնակցել առաջիկայում կազմակերպվելիք համերգներին եւս: “Մեզ պատմեցին, որ համերգը կազմակերպվում է մարդկային կյանք փրկելու համար, միանգամից համաձայնեցինք: Մենք միշտ պատրաստ ենք օգնել’’,- ասաց վոկալիստ Գոռ Սուջյանը: Կազմակերպիչները նշում են, որ “այժմ իրենց կողքին ավելի շատ կամավորներ եւ աջակիցներ ունեն, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս ցուցաբերել է իր աջակցությունը”: Հիմնադրամը գումար հավաքելու նպատակով բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ եւ այլ միջոցառումներ է կազմակերպել, որոնք, կազմակերպիչների խոսքերով, շարունակական բնույթ են կրելու, իսկ Սյու մայրիկին օգնելուց հետո կաջակցեն նաեւ առողջական խնդիրներ ունեցող այլ կանանց: Gor Sujyan Հիշեցնենք, Սյուի մայրիկը կրծքագեղձի քաղցկեղ ունի: Կնոջը վիրահատել են եւ  նշանակել “Հերցեպտին” դեղորայքը, որի մեկ սրվակի արժեքն է 3000 դոլար: Բուժման ամբողջ կուրսն անցնելու համար անհրաժեշտ է  18 սրվակ`  54 000 դոլար: Հերթական ռոք-փառատոնի շրջանակներում հավաքված գումարով հիմնադրամը գնելու է թվով չորրորդ սրվակը: Եթե մեր ընթերցողների շրջանակներում աջակիցներ գտնվեն, կարող եք ձեր առաջարկներն ուղարկել հիմնադրամին MaMaSyu.Fund@gmail.com հասցեով կամ “Ֆեյսբուքյան” էջով: Դրամի փոխանցման համարն է` Զարգացման Հայկական Բանկ, “Կանանց Ռեսուրսային Կենտրոն, ՄամաՍյու Ֆոնդ”, դրամային հաշվեհամար 1810052017003313: Այս տեղեկությունը տարածելով նույնպես կարող եք օգնել Սյուի մայրիկին: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին