Ժպիտներ, հուզմունք եւ ծաղիկներ:) Չնայած սեպտեմբերը նշանավորում է ամռան ավարտը, սակայն այն նաեւ սկիզբ է՝ ուսումնական տարվա սկիզբ: Որքան էլ աշակերտներն ու ուսանողները պնդեն, թե չեն սիրում սովորել, նրանց ուրախ եւ զվարթ դեմքերից այսօր դժվար էր նման տպավորություն ստանալ: Սեպտեմբերի 1-ին երեխաների առջեւ իր դռները բացեց Հանրապետության մոտ 1400 դպրոց: Տասնյակ հազարավոր երեխաներ առաջին անգամ ոտք դրեցին դասարաններ: Նրանց երկար ճանապարհ է սպասում՝ 12 տարի դպրոցում եւ առնվազն եւս 4 տարի բուհում:): Այդ կրթարաններից մեկն էլ Դավիթաշենում գործող Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցն է, որը հարյուրավոր դպրոցների նման այսօր իր դռները բացեց աշակերտների եւ նրանց ծնողների համար: Բազմաթիվ ժպիտներ, առաջին դասարանցիների հուզմունք, ծաղիկներ եւ գույնզգույն փուչիկներ… Մի քանի բառով այսպես կարելի է նկարագրել սեպտեմբերի 1-ի առավոտը դպրոցում: Խոսքերն ավելորդ են, լուսանկարները շատ ավելի լավ են նկարագրում իրավիճակը: Շնորհավոր Գիտելիքի օրը: :) BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: