×


Սերգեյ Բաղրամյան

Սերգեյ Բաղրամյան

«Ուզում եմ այցելուների ռեակցիաները տեսնել»:) «Բյուրոկրատ» գրախանութում անհատական ցուցահանդեսների շարքը շարունակվում է::) Նոյեմբերի 27-ին մոսկվաբնակ նկարիչ Սերգեյ Բաղրամյանի անհատական ցուցահանդեսի բացումն էր, ուր ներկայացված էր 14 աշխատանք: Sergey Baghramyan «Քանի որ որոշել ենք մեր գրախանութում ցույց տալ նորություններ, նոր նկարներ ու մարդկանց, Սերգեյ Բաղրամյանն էլ մեր հայրենակիցն է, Մոսկվայում է բնակվում, այստեղ առանձին չէր ցուցադրվել, մտածեցինք առաջինը «Բյուրոկրատ»-ում ներկայացնել նկարչական այս հետաքրքիր ուղղության հեղինակին»,- ասաց «Բյուրոկրատ» գրախանութի հիմնադիր-տնօրեն Սամվել Հովհաննիսյանն ու հավելեց. «Գրախանութում ցուցահանդես կազմակերպելու իմաստն այն է, երբ մարդիկ գալիս են գիրք գնելու, տեսնում են նկարները, հետաքրքրվում են` ում գործերն են, իրենց ծանոթներին են տեղյակ պահում, այսինքն` առանց պլանավորելու տեղում դիտում են նկարները կամ նկարները դիտելուց հետո սկսում են գրքերն ուսումնասիրել: Այդպես ցուցասրահի ու գրախանութի կապը ստացվում է:)»: Exibition Սերգեյ Բաղրամյանն իր ոճին ու ձեռագրին հատուկ անուններ չի տալիս, բայց նշում է, որ իր նման նկարիչ չկա:). «Պարբերաբար գնում-գալիս եմ, ցուցադրված մի քանի նկար ունեմ, որ Երեւանում եմ ստեղծել, պատահում է` հետս տանում-բերում եմ: Հիմնականում վերջին 2 տարվա նկարներն են ցուցադրված: Օրինակ, թագուհի Դիանայի մանկությունն ինձ համար հետաքրքիր էր, իմ պատկերացմամբ իր շնիկի հետ էր, իսկ Չերչիլին ես շան դեմքով եմ տեսնում, ինքը սիրում էր բուլդոգներին, նմանություն կա»: Ցուցահանդեսին նկարները նաեւ վաճառվում են, բայց հեղինակը վաճառելու նպատակ չի դրել. «Էնպիսի գներ են, որ դժվար էլ վաճառվեն, կտեսնեն, կասեն` վայ, մամա ջան, էս ինչ գներ են, ուղղակի ուզում եմ, որ մարդիկ տեսնեն, ուրախանան, տխրեն, չհավանեն, ուզում եմ այցելուների ռեակցիաները տեսնել: Կարող է եւ վաճառվի, բայց նպատակս դա չի: Ամենացածր գինը 500 դոլար է, հենց էնպես չեմ որոշել, այդքան արժեն:)»: Exibition «Նատյուրմորտ, բնանկար, դիմանկար կամ այն, ինչ որ կա, ինձ համար հետաքրքիր չի նկարել, թեմաները նկարելու ընթացքում ծնվում ու լիարժեք հանձնվում են կտավին: Ուսանողական տարիներին պարտադրողաբար նկարում էի պեյզաժներ, դիմանկարներ, քիչ-քիչ գտա իմ ոճը, երեւի նոր բաներ չեմ հնարի, կմնամ իմ ոճի մեջ, բայց ուզում եմ մեծ պանոյի նման գործեր նկարեմ: Մինչ վերջնական այս ոճին հասնելը, եթե տեսնեիք տարբեր տարիների իմ որոնումները, կմտածեիք, 10 տարբեր նկարիչ է նկարել: Հայրս էլ նկարիչ է, հիմնականում դիմանկար է ստեղծում, ընդհանրապես տարբեր ոճեր են, չի զգացվում, որ հայր ու որդի ենք», - ասում է նկարիչը: Սերգեյ Բաղրամյանը ծնվել է 1975 թվին Երեւանում, ավարտել Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, որակավորումը` գրաֆիկ-դիզայներ: Նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Շվեյցարիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում: Ներկայացված աշխատանքները կարող եք գնահատել մինչեւ դեկտեմբերի 15-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին